Երբեք մի օգտագործեք այս արտահայտությունները. Բառային էներգետիկա


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Գիտնականները պնդում են, որ մեր մտքերը նյութական են։ Բառերից բխող էներգիան ուժեղ ազդեցություն ունի կյանքում։ Դեռ հին ժամանակներից շատ գիտնականներ ու փիլիսոփաներ մտածել են, թե ինչպես վատ էներգետիկայով բառերը կարող են ազդել մարդու առողջության և բախտի վրա։

Յուրաքանչյուր բառ ունի մեծ էներգետիկա, որը կարող է մեր ուղեղում զարգացնել հաջողության կամ դժբախտության մտքեր։ Այդ պատճառով շատ զգույշ պետք է լինել այս կամ այն բառը արտաբերելիս։

Գոյություն ունեն մի շարք բառեր, որոնք հեռու են վանում ձեզնից հաջողությունը։ Ուստի ցանկալի կլինի հեռացնել այդ բառերը ձեր բառապաշարից։ Կան նաև արտահայտություններ, որոնք դժբախտություն և ցավ են բերում։

Բիոէներգետիկայի մասնագետները դեռ վաղուց հաստատել են, որ մենք բառերով և մտքերով կարող ենք որոշել մեր կյանքի ընթացքը։ Չմոռանանք, որ հնում անեծքների միջոցով են ազդել մարդկանց կյանքի վրա։

 

 

Արտահայտություններ, որոնք դժբախտություն են բերում։

«Ինձ մոտ չի ստացվում»։ Այս արտահայտությունը շատ արագ զրկում է ձեզ ինքնավստահությունից։ Դուք այլևս չեք շարունակում առաջ գնալ ձեր նպատակների հետևից և զրկվում եք հաջողություններից։ Այս արտահայտությամբ մենք ենթագիտակցորեն անհաջողություն ենք բերում մեր յուրաքանչյուր գործին։

Ուստի պետք է հրաժարվել նմանատիպ արտահայտություններից։ Օրինակ՝ չեմ կարողանում, չեմ ուզում, պատասխանատվություն չեմ վերցնի և այլն։

«Ես արժանի չեմ»։ Այս արտահայտությամբ դուք մի շարք դժվարություններ եք ստեղծում ձեր շուրջ, և հաջողությունը չի կարողանում մուտք գործել ձեր կյանք։

Հիշե՛ք, որ դուք միշտ ավելիին եք արժանի։ Ձգտեք հասնել մեծ հաջողությունների։ Ունեցեք մեծ նպատակներ ձեր առջև դրած։

«Չեմ ուզում, բայց պետք է»։ Նմանատիպ արտահայտություններ շատերն են օգտագործում։ Երբեք թույլ մի՛ տվեք արտահայտություններ, ինչպիսիք են՝ ես պետք է դա անեմ, անում եմ ինչպես բոլորը, ինձանից պահանջում են, խնդիրները ստիպում են և այլն։



Այս բառերի շարքը մեր լավ տրամադրության անկման պատճառ կարող է դառնալ։ Իսկ մեր տրամադրությունը շատ կարևոր մասնիկ է մեր երջանկության մեջ։ Անհրաժեշտ է մտածել դրական բաների մասին և հեռու վանել բացասական մտքերը, որոնք մագնիսի պես հետևում են ձեզ։

«Դա անհնար է»։ Այս արտահայտությունը կարող է խլել ձեզնից ձեր երազանքները և դուք դժբախտ կզգաք։ Մեր բոլոր երազանքները հզոր խթան են ապագայում նոր հնարավորությունների համար։ Մարդիկ այս դեպքում կորցնում են իրենց հույսը, թևաթափ են լինում։ Պարզապես պետք է հիշել, որ կյանքում հնարավոր է գրեթե ամեն ինչ։ Դուք կհասնեք ձեր երազանքին, եթե հեռու վանեք նմանատիպ արտահայտությունները։

«Անհաջողությունը մոտ է»։ Երբեք ու երբեք մի՛ արտաբերեք այս արտահայտությունը, քանի որ ձեզնից վանում եք սերը, փողը և հաջողությունը։ Խոսեք միայն երջանկության մասին, և այն հաստատ կթակի ձեր դուռը։

«Ես հիվանդ եմ»։ Հոգեբանական և ֆիզիկական առոջությունը մեր հաջողակ կյանքի անբաժան մասն են կազմում։ Եվ շատերը չեն գիտակցում, որ նմանատիպ արտահատություններով կարող են վնաս հասցնել սեփական առողջությանը։

Այս ամենից կարելի է հետևել, որ երջանկության գաղտնիքը զգալի չափով մեր դրական մտքերն ու բառերն են։ Դրական արտահայտություններով դուք ձեզ կձգեք հաջողությունը, սերը, բարեկեցությունը։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․