Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կաղնու կեղևը շատ տարածված հումք է, որը պարունակում է օգտակար դաբաղանյութեր, որոնք ոչ միայն կապող միջոց են, այլև օժտված են հիանալի հակաբորբոքային հատկություններով:
Լնդերի բորբոքման, կոկորդի ու բերանի խոռոչի վարակների դեպքում օգտագործվում է կաղնու կեղևի եփուկը կամ թուրմը: Այդ թուրմերով ողողումները ոչնչացնում են բակտերիաներին սնուցող միջավայրը, որից հետո կոշտացած լորձաթաղանթը պատվում է նոր առողջ հյուսվածքներով: Նույն կերպ այդ դաբաղանյութերն ազդում են աղիների վրա՝ նպաստելով փորլուծության բուժմանը:
Ոտքերի կամ ձեռքերի ցրտահարման դեպքում կօգնի կաղնու կեղևի եփուկով լոգանքը: Այս եփուկով թրջոցներն ու կոմպրեսները նաև շատ օգտակար են աչքերի բորբոքումների, այրվածքների, էկզեմաների, սրունքի վարակված խոցերի դեպքում:
Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 0.25 լիտր սառը ջրին ավելացնել 2 թ.գ. կաղնու մանրացրած կեղև, դնել կրակին, հասցնել եռման ջերմաստիճանի, այնուհետև եռացնել ևս 5 րոպե և քամել:
Ներքին օգտագործման դեպքում եփուկը հարկավոր է խմել օրական երկու բաժակ: Ողողումները կատարվում են յուրաքանչյուր երեք ժամը մեկ, իսկ կոմպրեսները հարկավոր է փոխել օրական 2-3 անգամ (ո՛չ ավելի, ո՛չ պակաս): Վիրակապը չպետք է սեղմի կամ ամրացված լինի կպչուն ժապավենով: Այն պետք է «շնչող» լինի՝ հատկապես սրունքի խոցերի դեպքում:
Աչքերի բուժման համար օգտագործվող պատրաստի թեյին օգտագործելուց առաջ հարկավոր է մի փոքր եռացրած ջուր ավելացնել:
Ցրտահարման կամ թութքի դեպքում խորհուրդ է տրվում այս եփուկով լոգանք ընդունել, իսկ ոտքերի քրտնարտադրության դեպքում հարկավոր է օգտագործել ավելի թունդ թուրմը (2 ճ.գ. հումքին ավելացնել մեկ լիտր ջուր):
Վերջին ժամանակներում մարդիկ այս թուրմերն ավելի քիչ են կիրառում ներքի օգտագործման համար, սակայն այն միևնույն է կա ստամոքսի և աղիների բուժման համար նախատեսված տարբեր բաղադրատոմսերում: Այնուամենայնիվ՝ որպես արտաքին օգտագործման միջոց կաղնու կեղևի եփուկը լայնորեն կիրառվում է մինչ օրս:
Ժողովրդական բժշկության մեջ կաղնու կեղևի թուրմը խորհուրդ է տրվում խմել ցինգայի, փորլուծության, սնկերից կամ պղնձի աղերից առաջացած թունավոումների, դիզենթերիայի, երիկամների բորբոքման, լյարդի ու փայծաղի հիվանդությունների դեպքում:
Որպես արտաքին օգտագործման միջոց այն կիրառվում նշկաբորբի (ողողումներ), գոնորեայի և այլ հիվանդությունների դեպքում:
Բելառուսական ժողովրդական բժշկության մեջ այս եփուկն օգտագործվում է նաև կանանց հիվանդությունների, փորլուծության ու գաստրիտի դեպքում: Բացի այդ, այն շատ օգտակար է լնդերի ու ատամների համար: Այս եփուկի տաք գոլորշին օգնում է փափկեցնել կոշտուկները, իսկ լվացումները բուժում են թարախակալված վերքերը:
Թարախակալված վերքերի դեպքում շատ արդյունավետ են նաև թարմ մանրացրած տերևները, իսկ բոված կաղիններից կարելի է պատրաստել սուրճին փոխարինող ըմպելիք:
Կաղնու կեղևի օգտագործման եղանակները.
- 2 թ.գ. երիտասարդ շիվերի կեղևին ավելացնել 2 բաժակ ջուր, թրմել 6-8 ժամ, քամել և ընդունել օրական երկու անգամ կես բաժակ:
- 10 գրամ մանրացրած կեղևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել, այնուհետև քամել և ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ: Այս թուրմը շատ օգտակար է ստամոքսի խոցային հիվանդության, փորլուծության, հաճախամիզության, սնկային թունավորման, թութքային արյունահեսությունների, էնտերոկոլիտների դեպքում:
- Մի բաժակ եռման ջրին ավելացնել 1 ճ.գ. կաղնու մանրացրած տերև, 4 ժամ թրմել որևէ տաք վայրում, այնուհետև քամել և օգտագործել թրջոցների, լվացումների և ողողումների համար:
- 2 լիտր եռման ջրին ավելացնել 200 գրամ մանրացրած տերև, 4 ժամ թրմել որևէ տաք վայրում, այնուհետև քամել և օգտագործել ուղիղ աղիքի արտանկման, ոտքերի առատ քրտնարտադրության, թութքային արյունահոսությունների (նստած լոգանք), երեխաների մոտ մարսողության խանգարման և դեզենթերիայի (հոգնա) դեպքում: Հարկ է հիշել, որ եփուկին անհրաժեշտ է ավելացնել նաև օսլա՝ 3:1 հարաբերակցությամբ:
Քսուքի պատրաստման համար հարկավոր է խառնել սև բարդու մանրացրած բողբոջները, կաղնու մանրացրած կեղևն ու կարագը (1:2:7 հարաբերակցությամբ), լցնել էմալապատ տարրայի մեջ, 8 ժամ թրմել որևէ տաք վայրում, այնուհետև դնել կրակին և եռացնել: Գոլ խառնուրդը քամել և լցնել ապակյա տարրայի մեջ: Այս քսուքն օգտագործվում է չապաքինվող վերքերի և պառկելախոցերի դեպքում: