Հայրը մահացավ, իսկ մայրը լքեց այս երեխաներին. միայն իմանաք, թե ինչ արեց այս փոքրիկ հերոսուհին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Նրա կյանքը՝ պայքար է, իսկ ինքը՝ հերոսուհի… 10 տարեկան աղջիկը հոգ է տանում իր երկու կրտսեր եղբայրների մասին՝ մոր փախուստից և հոր մահվանից հետո: Աղջիկը սնունդ է պատրաստում երեխաների համար, հագցնում և դպրոց է ուղեկցում, հետո նրանց տուն բերում:

Սյաո Ինը զոհաբերել է սեփական մանկությունը՝ հանուն եղբայրների բարեկեցության: Հոր մահվանից հետո աղջիկը դարձավ ընտանիքի և՛ հայրը, և՛ մայրը…

 

 

10 տարեկան աղջիկն իր եղբայրների հետ ապրում է Նանտանայում՝ փոքր գյուղում: Կատարում է այն ամբողջ աշխատանքը, որը սովորաբար ընկնում է մեծահասակների ուսերին: Մի քանի տարի առաջ քաղցկեղից մահացավ երեխաների հայրը, իսկ անպատասխանատու մայրը լքեց նրանց:

Սյաոյի կյանքն անցնում է եղբայրների մասին հոգ տանելով, սակայն նա երբեք չի գանգատվում:

Երեխաների հորեղբայրն առաջարկել է որդեգրել նրանց, սակայն աղջիկը մերժել է՝ ասելով, որ նա ինքը կկարողանա ամեն ինչ ինքնուրույն անել: Երեխաներն ապրում են հորեղբոր տան մեջ:

Սյաոյի առօրյա գործերն անթիվ են. ջուր բերել, պատրաստել, լվացք անել… Զարմանալի է, որ այդ ամենի հետ մեկտեղ աղջիկը հասցնում է շատ լավ սովորել:

Համագյուղացիները և բարեկամներն իրենց հնարավորության սահմաններում օգնում են երեխաներին:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․