Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Աղն ավելացնելով շամպունի մեջ, կարող եք զգալի օգուտ տալ մազերին։
1. Դիմակ՝ ճյուղավորված մազերի դեմ։ Մազերի յուղոտությունից ազատվելու համար բավարար է մի պտղունց աղն ավելացնել սովորական շամպունի մեջ։ Մազերի ծավալն ու սանրվածքի երկար թարմությունը երաշխավորված են։ Աղը կօգնի նաև ազատվել ճյուղավորված մազերից։
2. Դիմակ՝ բալզամով և աղով։ Այն մազերին ծավալ կհաղորդի, կդարձնի ավելի ուժեղ, ինչպես նաև կազատի ճյուղավորված մազերից։
Աղը խառնեք կոնդիցիոներին և մի փոքր տաքացրեք։ Մազերը մերսեք այս խառնուրդով ողջ երկարությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ծայրերին։
Խառնուրդը մազերին պահեք 20 րոպե։
3. Դիմակ՝ կեֆիրով։ Հրաշալի միջոց է ներկված և բաց մազերի համար։
Բաղադրիչներ
- 1 ձվի դեղնույց
- 5 բաժակ կեֆիր
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- մի պտղունց աղ։
Խառնեք բոլոր բաղադրիչները, խառնուրդը քսեք մազերին ողջ երկարությամբ։ Գլխին թողեք 30 րոպե։ Լվացեք մազերը շամպունով։
4. Մեղրով ջուր։
Բաղադրիչներ
- 2 թեյի գդալ մեղր
- 1 պտղունց աղ
- 5 բաժակ ջուր կամ բույսի թուրմ (երիցուկ կամ անանուխ)։
Մեղրն ու աղը լցրեք տաք ջրի մեջ կամ բույսերի տաք թուրմի մեջ։ Մազերի ծայրերը մի քանի րոպեով դրեք թուրմի մեջ։