Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հիպոթիրեոզը հիվանդություն է, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների անբավարարության արդյունքում։ Վահանձև գեղձի դիսֆունկցիայից աշխարհում տառապում են միլիոնավոր մարդիկ։ Այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը և խանգարում օրգանիզմի փոփոխությունների գործընթացները։
Այս հիվանդության արդյունքում առաջանում են մի շարք առողջական խնդիրներ`քրոնիկ հոգնածություն, քաշի ավելացում, փորկապություն, նյութափոխանակության խանգարում, խոսելու և շարժամ ունակությունների վատացում, նյարդայնություն, ցածր լիբիդո, մրսածության զգացողություն, խոլեստերինի մակարդակի բարձրացում, այտուցվածություն
Կանայք վահանաձև գեղձի խնդիրներով տառապում են 10 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ։ Հատկապես 35 տարեկանից հետո։ Այդ խնդիրների բուժումը համարվում է բարդ գործընթաց և ունենում բազմաթիվ այլ բացասական ազդեցություններ։
Բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ և յոդի պակաս, մենք առաջարկում ենք մի միջոց, որը հիմնված է կանաչ հունական ընկույզի վրա։
Այս խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է կանաչ հունական ընկույզներ, որոնք հավաքել են մայիսի 20-ից մինչև հունիսի 15-ը ընկած հատվածը։ Այդ ընթացքի ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամիններ, յոդ և ցինկ։ Պետք է հավաքել կանաչ ընկույզները առանց շականակագույն հետքերի և այնպիսինները որոնք վնասված չեն։
Ընկույզի հասունությունը կարող եք ստուգել ասեղի օգնությամբ։ Եթե ասեղը հեշտությամբ անցնում է ընկույզի միջով և ծակած տեղից սկսում է հյութ հոսել, ուրեմն պտուղը կարելի է հավաքել։ Այդպիսի ընկույզները հեշտ է կտրել դանակով։
Հունական ընկույզները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, եթերային յուղով, օրգանիկ թթուներով և յոդով։ Ի զուր չէ, որ այս պտղի երկրորդ անունը՝ «թագավորական ընկույզ» է։ Կանաչ ընկույզը մեղրով պարզվում է ունի երիտասարդացնող ազդեցություն ամբողջ օրգազնիմի վրա։ Այն օգտագործվում է արյունը մաքրելու նպատակով, ինչպես նաև լավ հակաբորբոքիչ է և պայքարում է ուռուցքների դեմ։
Ինչպես պատրաստել այդ միջոցը։
Ձեզ հարկավոր է` 1 կգ կանաչ հունական ընկույզ, 1 կգ բնական մեղր, ապակե տարրա
Պատրաստման եղանակը՝
1․ Լավ լվացեք ընկույզը և կտրտեք այն ոչ մեծ կտորների։
2․ Դրեք ընկույզները ապակե տարայի մեջ և լցրեք վրան մեղր։ Եթե մեղրը շաքարակալվել է, պահեք այն գոլորշու վրա, որպեսզի այն հալվի։ Ընկույզը պետք է լինի ամբողջովին ծածկված մեղրով։ Մեղրի ազդեցության տակ ընկույզը ինտենսիվ սկսում է բաց թողնել իր հյութը։
3․ Փակեք այն կափարիչով և դրեք մութ վայրում 1 ամիս։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է խառնել այն։
4․ Հեռացրեք ընկույզները և քամեք հյութը։
Ստացված հեղուկը կարելի է ընդունել օրվա մեջ 3 անգամ՝ թեյի գդալով սնունդը օգտագործելուց առաջ։ Կանաչ ընկույզի մեղրով թուրմը՝ ամրացնում է իմունիտետը, բարելավվում է հիշողությունը, բարձրացնում է աշխատունակության մակարդակը, կիրառվում է սակավարյունության, թուլության և հիպոթիրեոզի ժամանակ։