Ո՞վ էր Միշա Գալուստյանի կինը, մինչ ապագա ամուսնուն հանդիպելը. ծանոթություն, սեր, ճգնաժամ և կրկին սեր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Միխայիլ Գալուստյանի անունն այսօր անգամ երեխաների շուրթերին է: Նա կարող է հպարտանալ իր հաջողակ կարիերայով, սակայն իսկական հաջողությանը նա հասել է ընտանեկան կյանքում: Միշայի շուրջը մշտապես բազում գեղեցիկ աղջիկներ էին պտտվում, սակայն նա այժմ իրեն երջանիկ է զգում մոդելային արտաքին ունեցող իր կնոջ՝ Վիկտորիայի հետ: Զույգը դաստիարակում է 2 դուստրերին:

Մինչ ամուսնությունը Վիկտորիան կրում էր Շտեֆանեց ազգանունը: Նա ծնվել է Կրասնոդարում, սակայն ծնողները ծագումով Մոլդովայից են: Նրանք բավականին ապահովված մարդիկ էին եւ ստիպված լքել էին իրենց երկիրը՝ տնտեսական ողբալի վիճակի պատճառով: Մոլդովական արմատների շնորհիվ Վիկտորիան հրաշալի արտաքին եւ նուրբ ու մեղմ դիմագծեր ունի:

Աղջիկն ամեն ինչին հասել է ինքնուրույն: Նա բարձրագույն կրթություն է ստացել՝ «հաշվապահական գործ, վերլուծություն եւ աուդիտ» մասնագիտությամբ: Որոշ ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն հետագայում դիջեյի դերասանական վարպետության կուրսերի է մասնակցել: Նրա ջանքերը տալիս են իրենց արդյունքը. Վիկտորիան հնարավորություն է ստանում հանդես գալ մոսկովյան հայտնի ակումբներում:

Վերջերս Վիկտորիան իր համար նոր պրոֆեսիոնալ զբաղմունք է գտել: Նա մասնագիտացել է Event-մենեջմենթի ոլորտում, կազմակերպում է տոնական միջոցառումներ:

 

 

Ծանոթության մանրամասները
Երիտասարդները ծանոթացել են Կրասնոդարի հայտնի ակումբներից մեկում: Միխայիլ Գալուստյանն անմիջապես նկատում է Վիկտորիային եւ փորձում ծանոթանալ նրա հետ: Սակայն աղջիկը չէր կարող վճռական քայլի դիմել, քանի որ դեռեւս 17 տարեկան էր: Միշան այդ ժամանակ 23 տարեկան էր: Բացի այդ, աղջիկն ավելի բարձրահասակ էր՝ 4 սմ-ով ավելի:

Հայտնի հումորիստը խոստովանել է, որ մինչ այդ բազմաթիվ սիրավեպեր է ունեցել եւ լուրջ հարաբերություններ ցանկացել է ստեղծել միայն ու միայն Վիկտորիայի հետ: Վերջինս այլ տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չէր զգում: Գալուստյանը հույսը չէր կորցնում. նրան էր ուղարկում գեղեցիկ ծաղկեփնջեր, նվերներ էր մատուցում, ռոմանտիկ հաղորդագրություններ գրում: Սակայն Վիկտորիան որոշում չէր կայացնում:

Գեղեցկուհին վերջնական որոշում կայացրեց այն բանից հետո, երբ հումորիստի հետ դժբախտ դեպք պատահեց: Միշան վթարի ենթարկվեց եւ տեղափոխվեց հիվանդանոց: Վիկտորիան առաջին մարդն էր, ով նրանից տեղեկացավ այդ մասին: Սկզբից աղջիկը կարծում էր, որ դա հիմար կատակ է, եւ երբ համոզվեց, որ պատահարն իրականում տեղի է ունեցել, շտապեց Սոչիի հիվանդանոց: Վիկտորիան Միշայի հետ մնաց հիվանդանոցում, մինչ նրա առողջանալը:

 

 

Սիրային պատմության շարունակությունը
Այդ ժամանակ Վիկտորիան արդեն մտածում էր Միխայիլի հետ լուրջ հարաբերություններ հաստատելու մասին: Նախ նա ճշտում է՝ Միխայիլն արտամուսնական կապից երեխաներ ունի՞, թե՞՝ ոչ: Բացասական պատասխան ստանալուց հետո աղջիկը տալիս է իր համաձայնությունը: Այդ պահից սկսած զույգն անբաժան է:

4 տարի անց սիրահարներն ամուսնանում են: Հարսանյաց հանդեսները տեղի ունեցան Մոսկվայում՝ մտերիմ ընկերների շրջապատում, եւ Հայաստանում՝ ավանդական ծեսերով եւ կանոններով: Դա ամենաշքեղ արարողություններից մեկն էր, որին մասնակցեց ավելի քան 300 մարդ:

 

 

Ճգնաժամ հարաբերություններում
2 տարի անց երիտասարդ զույգի հարաբերություններում ճգնաժամ առաջացավ: Պատճառը տարաձայնությունն էր եւ թերըմբռնումը Միխայիլի կողմից: Նա ցանկանում էր Վիկտորիային տեսնել հնազանդ կնոջ դերում, ով միշտ կնստեր տանը եւ կհետեւեր ընտանեկան օջախին: Սակայն երիտասարդ կինը ցանկանում էր աշխատել, զարգանալ եւ շփվել հետաքրքիր անձանց հետ:

Միշան մի օր հասկացավ, որ ինքը հաճախ աշխատանքից տուն է վերադառնում ընկերների հետ հանդիպումից հետո՝ հետաքրքիր նախագծերով, եւ Վիկտորիային միշտ տեսնում տխուր եւ վշտալի: Միշան վերանայեց կյանքի հանդեպ իր հայացքները եւ թույլ տվեց կնոջը զբաղվել այն գործով, որը նա սիրում է: Վիկտորիան երջանիկ էր, եւ նրանց հարաբերությունները կրկին հարթվեցին: Շուտով գեղեցկուհին ամուսնուն ուրախացնում է հաճելի լուրով. նա հղի էր: Այժմ երջանիկ զույգը դաստիարակում է իր 2 դուստրերին:

 

 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․