Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մեր նախնիների իմաստությունը կօգնի խուսափել որոշ սխալներից տանը բարեկեցություն և երջանկություն պահպանելու համար: Ամեն օր մենք որոշ գործողություններ ենք անում՝ չգիտակցելով որ դրանով մեր տնից հեռու ենք վանում բարեկեցությունը: Սա՝ ըստ էզոթերիկների։ Հավատալ, թե ոչ՝ ձեր խնդիրն է, իհարկե։
Երեկոյան աղբ մի՛ թափեք:
Սա ոչ միայն աղքատություն է բերում, այլ նաև տհաճություններ կյանքում: Էզոթերիկները խորհուրդ են տալիս աղբը թափել անթափանցիկ տարրայով կամ փաթեթով:
Ազատվեք այն ամենից, ինչն ավելորդ է:
Դատարկ շշերը, հին թերթերը, անպիտան հագուստը, կեղտոտ կոշիկները և սպասքը անհաջողության մագնիս են, դրանք տանից քշում են ֆինանսները: Մաքուր պահեք տան անկյունները, փոշին և սարդոստայնները բացասական էներգիա են կուտակում, ինչը վատ է անդրադառնում ֆինանսական բարեկեցության վրա, իսկ տան բարեկեցությունը կախված է ֆինանսական բարեկեցությունից:
Փողը մի՛ դրեք սեղանին:
Փողը չի սիրում անտարբեր վերաբերմունք, փողը երբեք մի՛ շպրտեք, այն հատուկ վերաբերմունք է սիրում: Պետք է պահել նրա համար նախատեսված հատուկ տեղում և առանձին:
Երեկոյան ժամերին պարտքով փող մի տվեք:
Դրանով ձեզ դատապարտում եք սնանկության: Մի՛ կանգնեք շեմին, որպեսզի չխոչընդոտեք ֆինանսական հոսքի մուտքը, երբեք ոչինչ մի՛ փոխանցեք շեմի վրա: Դա կարող է բացասաբար ազդել ֆինանսական բարեկեցության վրա:
Կարելի է համաձայնել, կարելի է հերքել, կարելի է հետևել, կարելի է պարզապես անհեթեթություն համարել այս ամենը։ Դա յուրաքանչյուրի ընտրությունն է, սակայն մի բան հաստատ է՝ մեր նախնիներն իմաստուն էին, և բարեկեցիկ կյանքով բոլորն են ուզում ապրել: