Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ամեն անգամ վարսավիրոց գնալիս, հատկապես երբ ցանկանում ենք ամբողջովին փոխել սանրվածքը, մեզ մի հարց է տանջում․ իսկ կսազի՞ ինձ այս կտրվածքը։ Սա իրոք լուրջ հարց է, քանի որ ոչ ոք էլ չի ցանկանա ամիսներով մի սանրվածքով լինել, որն իրեն չի համապատասխանում։
Նման տհաճ իրավիճակում չհայտնվելու համար կան մի քանի եղանակներ որոշելու համար, թե ձեզ կոնկրետ ինչպիսի սանրվածքներ կարող են սազել։ Եթե ժամանակ ունեք կարող եք կեղծամների խանութ գնալ և փորձել մի քանիսն այնպիսի սանրվածքով, ինչպես ցանկանում եք կտրել ձեր մազերը։ Դուք կարող եք օգտվել համակարգչային ծրագրերից, որոնք սակայն վճարովի են։ Իսկ կարելի է պարզապես զբաղվել վարսավիրի հին ու բարի գիտությամբ․ որոշել ձեր դեմքի ձևը և հասկանալ, թե որ սանրվածքը ձեզ ավելի կհամապատասխանի։
Քառակուսի դեմք
Կանանց մեջ դեմքի ոչ այնքան տարածված ձև է` ծնոտի հատվածում քառակուսիավուն, որը ճակատի հետ միասին քառակուսու ուրվագիծ է ստեղծում։
Ինչպիսի՞ սանրվածքներ են սազում նման դեմքի ձև ունեցողներին։
Երկարավուն պիքսի
Եթե դուք երազում եք կարճ մազերի մասին, ապա փորձեք հենց երկարոտ պիքսին։ Նման սանրվածքը կընդգծի ձեր առավելությունները, իսկ ճակատին իջած մազափուջը կծածկի ճակատի լայնությունը։ Այն ձեր դեմքն ավելի նուրբ ու կանացի կդարձնի։
Ծավալի հաղորդում
Նրանք, ովքեր դեռևս պատրաստ չեն մազերի երկարության հիմնովին փոփոխության, կարող ենբ շերտերով որևէ սանրվածք ընտրել, օրինակ կասկադ, և առավոտյան թեթև ծավալ հաղորդեն, որը կշեղի ուշադրությունը դեմքի կոպիտ գծերից և ավելի կանացիություն կհաղորդի ձեզ։
Ձվաձև դեմք
Սա այն ձևն է, երբ դեմքը սիմետրիկ է երևում երկարության և լայնության տարբերության պատճառով։ Նման դեմք ունեցողներին ցանկացած կտրվածք սազում է, եթե այն ճիշտ է արված։
Պիքսի
Եթե քառակուսի դեմքով աղջիկների համար կարևոր է մի քիչ երկարություն թողնելը, ապա օվալ դեմք ունեցողները դրա կարիքը չունեն։
Շերտերով երկար կտրվածք
Երկար մարզերը շատ աղջիկների են զարդարում, անկախ դեմքի ձևից, սակայն սանրվածքին խնամվածություն հաղորդելու և դեմքի ձևը լավ կողմից ընդգծելու համար, կտրվածքը պետք է շերտերով անել։
Երկար մազեր՝ թեք ճակատափնջով (չոլկայով)
Ամենալավը կլինի, եթե չոլկան տարբեր կողմեր իջնի՝ ուղիղ, կամ թեք բացվածքով։ Գերազանց տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել ճակատի ինչ որ բացասական առանձնահատկություններ կամ այնպես անել, որ շեշտը քթի վրա չընկնի։
Կլոր դեմք
Կլորավուն դեմքով աղջիկների դիմագծերը հիմնականում նուրբ ու փափուկ են։ Նրանց համար շատ կարևոր է ճիշտ կտրվածք ընտրելը, որպեսզի ընդգծվի դեմքի նրբությունը։
Բոբ
Կառեն իր տարբեր դրսևորումներով կլոր դեմքով աղջիկների հաղթաքարն է։ Նրանց ցանկացած բոբ սազում է, միայն թե ոչ շատ կարճ։
Սրտաձև դեմք
Սրտաձև դեմքով աղջիկների կզակը նեղ է, իսկ ճակատը բավական լայն։ Շատերը դեմքի այս ձևն ամենագրավիչն ու գեղեցիկն են համարում։ Դեմքի այս ձևով աղջիկներին ամենից շատ սազում է մազերի մինչև ուսերը երկարությունը։
Պիքսի՝ երկար դեպի կողք «չոլկայով»
Նման սանրվածքը կօգնի ձեզ վիզուալ երկարացնել դեմքը այն ավելի օվալ դարձնել և ձեզ շատ հետաքրքիր և յուրօրինակ կդարձնի։
Մինչև ուսերն իջնող Բոբ
Այս դեպքում լավագույն տարբերակը ուղիղ բոբն է։ Մազերը կծածկեն լայն ճակատի անկյունները, իսկ մազերի նուրբ ծայրերը կերպարին թեթևություն և նրբություն կհաղորդեն։ Բացի այդ, նման երկարությունը հնարավորություն կտա փորձարկումներ անել սանրվածքների հետ։