Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ժամանակակից աշխարհում անքնությունը շատերին է անհանգստացնում: Գիշերային ժամերին արթնանալն ու այլևս քնել չկարողանալը լրջորեն ազդում են մարդու կյանքի որակի վրա:
Որակյալ հանգիստը չափազանց կարևոր է թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության համար: Վատ քունը, հակառակը, առաջացնում է ապատիա, գրգռվածություն, հիշողության, կենտրոնանալու հետ կապված խնդիրներ, ալարկոտություն և այլն:
Ինչ անել, եթե գիշերն արթնացել եք և չեք կարողանում քնել: Այդ դեպքում հարկավոր է վեր կենալ անկողնուց, դուր գալ ննջասենյակից, թույլ լուսավորված սենյակում որևէ հանգիստ բանով զբաղվել 20-30 րոպե: Կարևոր է այնպիսի գործողություններ անել, որոնք չեն ազդում նյարդային համակարգի վրա: Ոչ մի դեպքում չի կարելի դիմել ալկոհոլային խմիչքի, սուրճի, ծխախոտի «օգնությանը»: Եթե ցանկանում եք որևէ բան անել հեռախոսով կամ պլանշետով, առավելագույնս իջեցրեք էկրանի լուսավորությունը:
Ինչպես ազատվել անքնությունից:
Կարևոր է հաշվի առնել, որ անուշադրության մատելու դեպքում անքնությունը կարող է քրոնիկ դառնալ: Այս խորհուրդները կարող են օգնել հաղթահարել խնդիրրը:
Վիտամին B12 օգտագործեք: Անհրաժեշտ քանակով չհանգստանալու դեպքում օրգանիզմն ավելի շատ է B խմբի վիտամիններ ծախսում: Այս սննդարար նյութերի բացակայությունը ստիպում է թուլություն զգալ, տրամադրության անկում, առաջանում են ուշադրության կենտրոնացման խնդիրներ:
Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքները.
- ծովամթերք
- լյարդ
- պանիր
- ձու:
Իմբիրով թեյ խմեք: Իմբիրի արմատը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Անքնության դեպքում օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը ստիպում է մշտական սթրեսային վիճակում լինել: Արդյունքում՝ բարձրանում է զարկերակային ճնշումը, առաջանում անհանգստության զգացում, թուլանում իմունիտետը: Այս դեպքում կարող եք իմբիրով թեյ օգտագործել:
Բաղադրիչներ
- ¼ թեյի գդալ մանրացրած իմբիր՝ 2 գրամ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- 1 1 ճաշի գդալ մեղր՝ 20 գրամ
- սև թեյ:
Խուսափեք ճարպերի և շաքարի օգտագործումից: Սննդակարգը, որում մեծ քանակով ածխաջրեր, ճարպեր և շաքար է ներառված, չի կարող առողջ համարվել: Դրանից ստացված էներգիան շատ արագ է ծախսվում: Հետևեք առողջ սննդակարգի կանոններին, որը պետք է ներառի բավարար քանակով սպիտակուցներ, բջջանյութ, բուսական յուղեր: Դրանք էներգիայով կապահովեն ավելի երկար ժամանակ: