Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Համաձայն հավատալիքների՝ այս սենյակային բույսերը ունակ են տունը լցնել սիրով և երջանկությամբ,- հայտնում է MediaMag-ը:
Մանուշակ
Տանը, որտեղ աճում է այս բույսը՝ քիչ են վեճերը: Նաև այս ծաղիկը համարում են հավերժ սիրո խորհրդանիշ:
Սպատիֆիլում (հայտնի է որպես «Կանացի երջանկություն»)
Ասում են, իբր, երբ այս բույսը տուն են բերում՝ միայնակ մարդիկ գտնում են իրենց կեսին: Երիտասարդ ընտանիքներում, ովքեր մտածում են երեխայի մասին, շուտով ավելացում է սպասվում: «Կանացի երջանկությունը» միշտ տուն է բերում սեր և փոխըմբռնում:
Հիբիսկուս կամ Չինական վարդ
Տանը Հիբիսկուսի հայտնվելը կանխատեսում է կրքոտ սեր՝ շատ շուտով:
Հոյա (Մոմանման բաղեղ)
Որոշ երկրներում, Հոյայի այնպիսի տարատեսակը, ինչպիսին է Կերրին, նվիրում են փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո խորհրդանիշ: Հատկապես բարենպաստ է ազդում ընտանեկան երջանկության վրա, եթե այն աճի ննջասենյակում:
Մրտենի
Այս բույսը կօգնի Ձեր ամուսնությունը դարձնել հաջողված, իսկ տարիքով ընտանիքներին կբերի խաղաղություն և երջանկություն: Շատ երկրներում այս բույսը համարվում է լավ նվեր նորապսակներին:
Աիքրիզոն
Ժողովուրդը այն անվանում է «սիրո ծառ» կամ «երջանկության ծառ»: Ինչպես երևում է անվանումից՝ տուն է բերում սեր և երջանկություն:
Կալաթեա
Այս բույսը համարվում է ընտանեկան երջանկության պահապան:
Քլորոֆիթում
Ասում են, որ այս բույսը ընտանեկան կյանք է բերում հանգստություն և երջանկություն:
Թրթնջուկ (Օքսալիս)
Եթե ձեզ հարկավոր է գտնել ձեր սերը կամ պահպանել ընտանիքը, անպայման տանը աճեցրեք Թրթնջուկ:
Անթուրիում («Տղամարդկային երջանկություն»)
Այս բույսը բերում է երջանկություն և հաջողություն սիրո մեջ, իսկ տղամարդկանց տալիս է «տղամարդկային ուժ»: