Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Տնային այս պարզ միջոցը՝ կարտոֆիլով դիմակը, կսպիտակեցնի մաշկը: Կարտոֆիլը թարմացնում է մաշկը, նեղացնում ծակոտիները և կանխում պզուկների առաջացումը: Առաջարկում ենք մի քանի բաղադրիչներով դիմակներ.
1. Կարտոֆիլի դիմակ լիմոնի հյութով
Քերիչի միջով անցկացրեք կարտոֆիլը, հյութը քամեք: Ավելացնել 1 ճաշի գդալ լիմոնի հյութ: Դիմակը պահել 15 րոպե: Այնուհետև լվանալ տաք ջրով:
2. Կարտոֆիլի դիմակ գազարի հյութով
Այս դիմակի պատրաստման ձևը նախորդի նման է: Քերել կարտոֆիլը, քամել հյութը: Ավելացնել գազարի հյութ և դեմքին քսել: Խառնուրդը քսել դեմքին և պահել 25 րոպե: Լվանալ սառը ջրով: Այս միջոցը ոչ միայն արդյունավետ սպիտակեցնում է, այլև գերազանց ամրացնում մաշկը:
3. Կարտոֆիլի դիմակ սոխի հյութով
Եթե ցանկանում եք դեմքից հեռացնել պիգմենտային բծերն, ապա այս դիմակը ձեզ համար է: Այս դեպքում ևս կարտոֆիլն անցկացնել քերիչով, քամել հյութը, ավելացնել միջին կես սոխի քամած հեղուկ: Խառնուրդը քսել դեմքին և պահել 10 րոպե: Դեմքը լվանալ տաք ջրով: