Կիվին և դրա օգտակար հատկությունները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Կիվին ծագումով «չինացի» է, այլ կերպ այն կոչվում է չինական «փշոտ հաղարջենի»։ Այս խավոտ պտուղը մշակվում է Միջերկրական ծովի հյուսիսային ափերին, Իսրայելում, Լատինական Ամերիկայի Արևմտյան մասում և Նոր Զելանդիայում։ Առավել խոշոր արտահանողներն են Իտալիան և Նոր Զելանդիան, որտեղ կիվիի բերքահավաքը կրում է համաժողովրդական բնույթ և ավարտվում մեծ տոնախմբությամբ։ Այս պտղառատ բույսը հեշտ է աճեցվում։

Որպես մշակաբույս ներմուծվել է 20-րդ դարի սկզբին։ Էկզոտիկ մրգերի արտահանման ծավալով կիվին զբաղեցնում է 2-րդ տեղը՝ անանասից հետո։ Մեծ քանակությամբ արտահանվել է 1931թ. տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում։ Արտահանողները կիվին անվանում էին «առողջության պտուղ»։ Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է հիմնավորված այդ պնդումը։

Կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն, մոտ 5 անգամ զիջում է սև հաղարջենուն։ Հայտնի է, որ վիտամին C-ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթևացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը։

 

 

Դիմադրողականությունն ամրացնելու համար կիվին մաքրեք, կտրատեք մածունի մեջ և մշտապես կերեք: Չափազանց համեղ է, և շատ օգտակար և արդյունավետ միջոց է:

Կիվին նաև մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։ Ըստ սրտաբանների` ասպիրինը կարելի է փոխարինել կիվիով (օրական ուտելով 2-3 պտուղ)։ Դրական ազդեցությունը կզգացվի 1,5 ամիս հետո։ Մագնիումը կարևոր է բջիջների նյութափոխանակության համար, առողջ քուն է պարգևում, կարգավորում է զարկերակային ճնշումը, առիթմիան, նվազեցնում է քրոնիկ հոգնածությունը, քնկոտությունը, հանգստացնում է նյարդերը, կանխում է գլխացավը և հոդացավերը։

Կիվիի մեջ նաև կալիում է պարունակվում, որը բարերար ազդեցություն ունի հիպերտոնիայի դեպքում, իսկ ֆոսֆորը նպաստում է լավ հիշողությանը։

Կիվիի մեջ պարունակվող երկաթն անհրաժեշտ է անեմիայի բուժման համար, քանի որ արյան որակը կախված է կարմիր գնդիկների բավարար քանակից, որոնց մեջ պարունակվող հեմոգլոբինը թթվածինը հասցնում է հյուսվածքներին։ Անեմիայի` սակավարյունության հիմնական պատճառը (մոտ 90%-ը) երկաթի պակասն է։ Երկաթ պարունակող մթերք օգտագործելիս (լոբի, լյարդ, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն) համատեղել բետտա-կարոտին, B2, B12, C վիտամիններ և ֆոլիաթթու պարունակող սննդամթերքը։ Կիվին պարունակում է նշված նյութերի 80%-ը, սակայն պակասում է B12-ը, որը կարելի է լրացնել խմորիչով (դրոժ), ձողաձկան լյարդով, պանիրով, ծովային ջրիմուռներով։ Այսպիսի սնունդը կօգնի յուրացնել և բավարարել օրգանիզմը այս կարևորագույն «հակաանեմիկ» միկրոտարրերով, որոնք, ի դեպ, պարունակում է կիվին։

Յուրաքանչյուր ծնողի մտահոգում է իր երեխայի առողջ ապագան, որի հիմքում դրված է փոքրիկի մտավոր զարգացումը։ Այդ պատճառով պետք է իմանալ, որ ուղեղը ավելի շատ վիտամին C-ի պահանջ ունի, քան մյուս օրգանները։

 

 

 

Վիտամին E-ի պակասը վատացնում է հիշողությունը, իսկ E-ն սնում է մտքերը, նպաստում բանականության (ինտելեկտի) կատարելագործմանը, պաշտպանում է ուղեղի հյուսվածքները և նյարդային բջիջները։

B խմբի վիտամինները ամրացնում են հիշողությունը, ակտիվացնում մտքերի «արտադրությունը», պաշտպանում նյարդերը սթրեսից, երկարացնում ուղեղի կյանքը։

Կալցիումը նպաստում է «երկարատև» հիշողությանը։ Թեեւ կիվին կալցիում չի պարունակում, բայց կալիումը, մագնիումը և ֆոսֆորը նպաստում են դրա յուրացմանը։ Նշենք, որ կալցիումի յուրացմանը նպաստում են գազարի, սպանախի, բողկի, բազուկի հյութերի խառնուրդները։

Կիվին բուսական սպիտակուց-ակտինիդին է պարունակում, որը նպաստում է ամինաթթուներից (տրիպտոֆան, գլիցին, տիրոզին, գլուտամին) առաջացող սպիտակուցների յուրացմանը։ Այս ամինաթթուները շատ կարևոր են մարդու մտավոր զարգացման համար։

Նշենք, որ ասկորբինաթթուն, բետա-կարոտինը, վիտամիններ B2-ը, B3-ը, B6-ը կանխում են աչքի հյուսվածքների ծերացումը, կատարակտը, հստակեցնում լույսի ևգույնի ընկալումը, հանգստացնում աչքերը։ Այս բոլորը պարունակվում է կիվիի մեջ։

Կիվին նաև օրգանական թթուներ է պարունակում, պեկտիններ, շաքարներ, ֆլավոնոիդներ, բջջանյութ, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, պակասում է թրոմբների առաջացման հավանականությունը, այրում է ոչ ցանկալի ճարպերը, ունի հակաուռուցքային հատկություն։

Ամփոփելով նշենք, որ այս պտուղը առավել նպաստավոր է երեխաների և տարեցների համար (փոքրիկ երեխաների դեպքում չափաբաժնի կապակցությամբ բոլոր դեպքերում խորհրդակցեք բժշկի հետ)։

 

 

Օրական մեկ կիվի ուտելով` կհագեցնեք օրգանիզմը անհրաժեշտ քանակի վիտամին

C-ով, որի մեջ պարունակվող մնացած տարրերը և վիտամինները կնպաստեն ձեր առողջությանը։

Ասկորբինաթթուն նպաստում է նաև կոլագենի գոյացմանը, օրգանիզմը պաշտպանում է վնասակար մանրէներից, լնդաբորբից և պարոդոնտոզից։

Կիվիի պտուղները անհրաժեշտ է պահել սառնարանի մեջ, իսկ որպեսզի խակ կիվին հասունանա, անհրաժեշտ է այն դնել սկահակի մեջ` բանանի և նարնջի հետ մեկտեղ։

Հայտնի է, որ մթերքի գույնը և դրա բուժիչ հատկությունները որոշակի կապ ունեն միմյանց հետ: Կիվին իր մեջ պարունակում է.

սպիտակ գույնը` հանգստացնող, հակասթեսային, հականեխիչ, թույները հեռացնող է,

կանաչը` սնուցում է ուղեղը, բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը և դիմադրողականությունը,

դեղինը` կարգավորում է մարսողությունը, գրգռում ախորժակը, մաքրում արյունը, ավելացնում օրգանիզմի էներգիան։

Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են իրենց բնօրրանում, սնվել այս վայրերին բնորոշ բնամթերքներով, որոնք գենետիկորեն տարբեր են ներմուծվող տարաշխարհիկ պտուղ-բանջարեղենից։ Նորամուտ սնունդը կարող է նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Կիվին շատ լավ է համադրվում մսեղենի, պանրի, ձկնեղենի հետ, դրանով մշակված և պատրաստված մսամթերքը յուրահատուկ համ ունի։ Օրը սկսեք վարսակի շիլայով և նրանում կտրատած կիվիով։ Այս ուտեստը լիարժեք մարսվելով` օրվա ընթացքում կբավարարի ձեր օրգանիզմը ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների և միկրոտարրերի անհրաժեշտ քանակությամբ։ Կիվին կիրառելի է գեղարարության մեջ. այն ունի մաշկը մաքրող, սնուցող հատկություն։

 

 

Դիմակներ

1. Մեկ կիվիի և կես բանանի պտղամիսը լավ տրորել, խառնել 2-3 թեյի գդալ բիոյոգուրտի հետ։ Դիմակը 20 րոպե պահել դեմքին, ապա լվանալ գոլ ջրով։

2. Խոնավացնող, աշնանային դիմակ. կիվիի պտղամիսը մանրացնել, խառնել 2 ճաշի գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ, քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպեից լվանալ ոչ շատ տաք ջրով։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․