Ինչով է սպառնում D վիտամինի պակասը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Խորհուրդներ օրգանիզմում D վիտամինի մակարդակը կարգավորելու համար։

Բժիշկ Մարկ Հայմանն ընտանեկան թերապևտ է, առողջությանը գիտականորեն հիմնավորված նատուրոպատիկական մոտեցման հեղինակն ու տարածողը, ֆունկցիոնալ բժշկության սկզբունքների տարածման գաղափարախոսը։

Ո՞ր վիտամինն է մեզ անհրաժեշտ ցուցումից մինչև 25 անգամ ավելի քանակությամբ։

Ո՞ր վիտամինի պակասը գրեթե երբեք չի ախտորոշվում, պարբերաբար կապվում է տարատեսակ օնկոլոգիական հիվանդությունների, բարձր ճնշման, սրտի հիվանդությունների, շաքարախտի, դեպրեսիայի, ֆիբրոմիալգիայի, քրոնիկ մկանային ցավերի, ոսկորների ամրության կորստի, աուտոիմունային հիվանդությունների, այն է՝ ցրված սկլերոզի հետ։

 

 

Ո՞ր վիտամինն է գրեթե ամբողջովին բացակայում մեր ամենօրյա սննդի մեջ։

Առանց ո՞ր վիտամինի են շուրջբոլորն այդքան շատ տառապանքներ կրում, բայց որոնցից հեշտորեն կարելի է խուսափել։

Այս բոլորի մեղավորը D վիտամինն է։ Այն հսկայական ազդեցություն է գործում առողջության ու բջիջների և գեների մակարդակում օրգանիզմի կենսագործունեության վրա։ Այն ճնշում է քաղցկեղը ու նպաստում այն բանին, որ բջիջները քաղցկեղային չդառնան։

Երբ մենք բավարար քանակությամբ D վիտամին չենք ստանում, դրա պակասն ազդում է մեր ամբողջ օրգանիզմի վրա։

Հետազոտություններից մեկը պարզել է, որ մեր սննդակարգում D վիտամինի ընդգրկումը կարող է նվազեցնել 1-ին տիպի շաքարախտի զարգացման ռիսկն 80%-ով։



Մեր օրգանիզմը D վիտամին սինթեզում է արևի լույսից։

Ըստ էության՝ D վիտամինի մեր պահանջը գրեթե ամբողջությամբ բավարարվում է՝ արևի տակ գտնվելով։

Խնդիրն այն է, որ մենք եթե գտնվում էլ ենք արևի տակ, օգտվում ենք արևապաշտպան քսուքներից, և թեպետ դրանք օգնում են կանխել մաշկի քաղցկեղը, նաև արգելափակում են D վիտամինի արտադրությունն օրգանիզմում 97%-ով։

Մնում է հասկանալ, թե որքան D վիտամին է պետք հենց ձեզ։

Դա կախված է ձեր տարիքից, աշխարհագրությունից, արևի տակ գտնվելու ժամանակից և անգամ՝ տարվա եղանակից։

Ինչպես արդեն նշեցինք, D վիտամինն օգնում է կանխել շատ հիվանդություններ կամ թեթևացնել դրանց ընթացքն ու խոչընդոտել զարգացմանը։ Դրանց թվին է պատկանում նաև օստեոպարոզը։ Ըստ էության՝ D վիտամինի դերն այստեղ ավելի կարևոր է, քանի որ այն անհրաժեշտ է կալցիումը յուրացնելու համար։



Պետք է ընտրել D վիտամինի ճիշտ տիպ։ Միակ ակտիվ ձևը D3-ն է կամ խոլեկալցիֆերոլը։

Ընտրեք ճիշտ դոզավորում։ Եթե դուք D վիտամինի պակաս ունեք, սկսեք D3 վիտամինի 5000-10000 միավորից ու ընդունեք այն 3 ամիս, սակայն՝ միայն բժշկի հսկողության ներքո։ Եթե մարդն ապրում է հյուսիսում, ընդհանրապես տնից դուրս չի գալիս կամ մուգ գույնի մաշկ ունի, դոզավորումն ավելի բարձր պետք է լինի։

Եթե 10000 միավոր D վիտամին եք ընդունում, ձեր բժիշկը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ պետք է ստուգի ձեր օրգանիզմում կալցիումի, ֆոսֆորի, պարաթիրեոիդային հորմոնի մակարդակը։

Եթե D վիտամինի պակաս է եղել, պահուստները լրացնելու համար պահանջվում է 6-10 ամիս։ Օպտիմալ մակարդակի հասնելուց հետո կարելի է դոզավորումն իջեցնել՝ մինչև օրական 2000-4000 միավոր։

D վիտամինի հսկայական քանակությամբ ռեցեպտորներ կան ուղեղում և կենտրոնական նյարդային համակարգում։ Այդ պատճառով էլ D վիտամինի նորմալ մակարդակը նկատելիորեն ազդում է տրամադրության և նյարդային համակարգի վրա։



D վիտամինի յուրացման հետ կապված՝ կա նաև 2 լրացուցիչ պահ՝

Պետք է ընտրել D վիտամինի կաթիլային կամ այլ բնական տարբերակ, որը լրացված է K2 վիտամինով։ Սա սկզբունքային հարց է։
Անհրաժեշտ է նաև D վիտամինին զուգահեռ՝ ունենալ բետա-կարոտինի լավ աղբյուր։ Լավագույն լուծումը սոված փորին մեկ ճաշի գդալ առաջին զտման դդումի որակյալ յուղի օրական գործածությունն է։
Այն բարերար ազդեցություն է գործում աղիների լորձաթաղանթի վրա։
Ինչպես են համագործակցում D և K վիտամինները։

D վիտամինի անվիճելի կողմերից մեկն այն է, որ այն օգնում է ամրացնել ոսկորները՝ օգնելով յուրացնել կալցիումը։

Բայց այժմ ի հայտ են եկել տվյալներ, որ հենց K2 վիտամինն է կալցիումն ուղղում դեպի կմախք՝ թույլ չտալով, որ այն մնա օրգանների հյուսվածքների, հոդերի, անոթների մեջ, ինչը կանխում է աթերոսկլերոզը։

Կարելի է ասել, որ D վիտամինը հանդես է գալիս՝ որպես պահակ, ով ստուգում է՝ ում ներս թողնել, իսկ K վիտամինը լարված երթևեկությունը կարգավորողն է։

Տվյալներ կան, որ D վիտամինն անվտանգ է օգտագործել հենց K վիտամինի հետ։



D վիտամինի պակասն ու քնի խանգարումը։

D վիտամինի պակասն առաջ է բերում քնի խանգարում՝ անքնություն, գիշերային ապնոէ, առանց պատճառի արթնացումներ, ավելորդ անհանգիստ քուն։ Այս բոլոր խանգարումները թույլ չեն տալիս, որ օրգանիզմը գիշերը վերականգնվի։ Լավ քնի դեպքում լավանում է գլխացավի, ցնցումների, մեջքի ցավի, հավասարակշռության պահպանման դժվարության հետ կապված իրավիճակները, թեթևանում են դեպրեսիվ վիճակներն ու հիշողության հետ կապված խնդիրները։

Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ D վիտամինը ցերեկային վիտամին է, արևային, և այդ պատճառով էլ այն պետք է առավոտյան ընդունել։ Այս վիտամինը կարող է ժամանակավորապես արգելափակել մելատոնինի արտադրությունը, ինչը օրվա սկզբում լիովին նրան թույլատրված է, սակայն քունը կարգավորելիս սա պետք է հաշվի առնել։

D վիտամինի պակասը կարող է կուտակվել լիովին աննկատ, բայց կան նաև նշաններ, որոնց առկայության դեպքում իմաստ կա մտածել հենց այդ ուղղությամբ կամ պարզապես անալիզ հանձնել մոտակա լաբորատորիայում։ Այդ նշաններն են՝

  • մկանային ցավեր ու հոդացավեր
  • անհանգիստ քուն կամ անքնություն
  • վատ տրամադրություն կամ դեպրեսիա
  • հոգնածության բարձր մակարդակ և նյարդային վիճակ։

Երբ խոսքը ստեղծված դեֆիցիտը վերականգնելու մասին է, առաջարկվող սխեման ներառում է 1000 միավոր D վիտամին՝ քաշի յուրաքանչյուր 5կգ-ի հաշվարկով, սակայն ոչ ավելի, քան օրական 10 000 միավոր և, բնականաբար, անալիզների մոնիտորինգ, ցանկալի է՝ բժշկի հետ։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․