Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ամսվա սկզբին պետք է զգոն լինեք: Այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, լարված պահեր: Դրանք հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան, բայց կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք լավատես լինել, չհուզվել այն բանի պատճառով, ինչը կարելի է հեշտությամբ ուղղել: Այդ դեպքում հետագայում էլ սխալներ չեք անի:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նոր հնարավորություններն էլ ավելի շատ կլինեն: Զգուշության մասին մի մոռացեք. աստղերի աջակցությունը զգալի կլինի, բայց ոչ անսահման: Այնպես որ՝ ցանկացած նոր նախաձեռնություն պետք է մտածված լինի: Համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերը, ձեզ վրա շատ բան չեք վերցրել:
Շրջապատողների հետ հարաբերությունները աստիճանաբար դեպի լավը կփոխվեն: Եթե ամսվա սկզբին տարաձայնություններն ու վեճերը շատ են լինելու, ապա ավելի ուշ լեզու գտնելը կհեշտանա, դուք կզգաք, որ ձեզ հասկանում ու աջակցում են: Ամսվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է մտերիմների հետ միասին ինչ-որ բան ծրագրելու կամ հուսալի համախոհների հետ նոր գործեր սկսելու համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կգերակշռեն դրական միտումները, շատ բան նույնիսկ սպասվածից լավ կդասավորվի: Դա, իհարկե, չի նշանակում, որ հուլիսին ոչ մի լուրջ խնդիր չեք ունենալու, բայց դրանք բոլորը ժամանակին կլուծեք, իսկ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Կարող եք ձեր առաջ ամենահամարձակ նպատակները դնել, դրանց հասնելու շանսերը շատ բարձր են:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործնական հարաբերությունները: Չեն բացառվում գործընկերների հետ վեճերը, երբեմն դժվար կլինի անձնական համակրանքն ու հակակրանքը տարանջատել գործնական հետաքրքրություններից: Այստեղ շատ Ցուլերի կօգնի փորձը, որը նրանք հասցրել են ավելի վաղ ստանալ: Նշանի ներկայացուցիչները մոտեցում կգտնեն նույնիսկ նրանց, որոնք տրամադիր չեն երկխոսության:
Դեկտեմբերի վերջը խոստանում է շատ արդյունավետ լինել: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել: Որոշ Ցուլերի լավ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն կամ էլ աշխատանք կառաջարկեն, որի մասին նրանք վաղուց էին երազում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ բացառապես բարենպաստ է դասավորվելու: Դեկտեմբերին շատ պետք է աշխատեք, զբաղվեք առօրյա և լրիվ նոր գործերով: Երբեմն կթվա, թե իրավիճակը հերոսական ջանքեր է պահանջում, և հենց դուք պետք է կատարեք այդ հերոսությունները: Լավ նորությունն այն է, որ հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Կարևոր կլինի ուժերը ճիշտ բաշխելը, այնպես որ՝ աշխատեք հնարավորինս արագ դնել առաջնահերթությունները ու հասկանալ, թե ինչն է իսկապես բարդ ու կարևոր, իսկ ինչը կարելի է հետաձգել:
Աշխատեք ամսվա սկիզբն արդյունավետ օգտագործել: Այդ հատվածում նախաձեռնող լինելը տեղին կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Հիշեք, որ ձեր ուժերի սահմաններում է շատ բան դեպի լավը փոխելը: Կարևոր է միայն խուճապի չմատնվել ու փորձել ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել:
Դեկտեմբերի վերջին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Այդ հատվածում հեշտությամբ կլողաք հոսանքով, կշարունակեք ավելի վաղ սկսածը: Կարող եք խնայել ուժերը: Վատ մի զգացեք օգտվել այն օգնությունից, որը հաճույքով կառաջարկեն ընկերները:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դեկտեմբերն առանց դժվարությունների չի անցնի, բայց նոր հնարավորություններ էլ կընձեռի: Հնարավորություններով լի կլինի հատկապես ամսվա առաջին կեսը: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել համարձակ գաղափարները, որոնց նախկինում լուրջ չեք վերաբերվել: Հաջողությունը հաճախ ուղեկից կլինի ձեզ, և դուք կփորձեք ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել:
Դուք շրջապատողների հետ լավ լեզու կգտնեք, ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, շատերին դուր կգաք: Հարմար ժամանակ է ինչ-որ բան առաջարկելու, ձեր գաղափարները այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել դրանք կյանքի կոչելու հարցում: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը: Առաջին փուլում դրանք գործնական բնույթ կկրեն, իսկ ավելի ուշ քիչ պաշտոնական կդառնան, դրանցում լրիվ այլ նոտաներ կհնչեն:
Դեկտեմբերի երկրորդ կեսին նոր նպատակներ կհայտնվեն, որոնց հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք աշխատել: Մեծ սխալ կլինի հույս դնել հաջողակ լինելու վրա: Պահպանեք ձեր ուժերի հանդեպ հավատն ու ինքնուրույն գործեք:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց ամիսը լրիվ անամպ չի լինի: Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Եթե լուրջ եք ու պատրաստ եք աշխատել, կարող եք սպասվածից մեծ հաջողությունների հասնել:
Աշխատանքը սովորականից ավելի ժամանակատար կլինի: Դա միշտ չէ, որ կապված կլինի նրա հետ, որ շատ կլինեն սեփական գործերն ու լուծում պահանջող խնդիրները: Գործընկերները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, երբեմն ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, անել այն, ինչ մյուսներին եք հանձնարարել: Այդ ամենը հոգնեցնող կլինի, բայց հնարավորություն կտա օգտակար բաներ սովորել: Չի բացառվում՝ Դեկտեմբերին ստացած գիտելիքները ձեր առաջ կարիերայի բարձունքներին տանող ճանապարհ բացեն:
Ամսվա երկրորդ կեսին ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Շատ Առյուծների այդ հատվածում մտքի փայլատակումներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչները պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնք շրջապատողներին փակուղու առաջ են կանգնեցրել: Կաճի ստեղծագործ պոտենցիալը, ոգեշնչվածությունը հաճախ այցի կգա ձեզ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ռիսկի մի դիմեք: Դեկտեմբերը լավ մտածված գործողություններ ու շրջահայացություն է պահանջում, որը բնորոշ է ձեզ ու շատ տեղին կլինի: Երբեմն հենց այն կօգնի հասկանալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և որոշումներ ընդունել, որոնց շնորհիվ ինքներդ էլ կարող եք խուսափել սխալներից, մյուսների համար էլ դրանք չեք ստեղծի:
Աշխատանք շատ կլինի, եկամուտներն էլ դրա հետ միասին կաճեն: Մի շտապեք մտածել, թե ինչպես եք ծախսելու աշխատածը, կենտրոնացեք արդիական խնդիրների լուծման վրա: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության կամ նոր աշխատանքի առաջարկներ: Վերջինս կհամապատասխանի ձեր ամենահամարձակ ակնկալիքներին:
Հավանական են կարևոր իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ անձնական կյանքում: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի ու առաջնահերթությունների վրա, ստիպել ձեզ վերանայել ոչ վաղ անցյալի իրադարձությունների հանդեպ վերաբերմունքը: Կլինեն նաև հաճելի հուզումներ, ուրախության առիթներ, ոգեշնչող ռոմանտիկ անակնկալներ:
Շարունակությունն՝ այստեղ․