Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Նարինջը C վիտամինի լավագույն աղբյուր է: C վիտամինն օրգանիզմում կատարում է երկու կարևոր դեր.
1. ապահովում է իմունային համակարգի արդյունավետ գործունեությունը
2. կայունացնում է հոգեվիճակը:
Օրգանիզմում այս վիտամինի պակասն անհրաժեշտ է արագ վերականգնել: C վիտամինն օգտակար է երակների լայնացման և թութքի դեպքում, այն ամրացնում է արյունատար անոթները: C վիտամինի առկայությունը ենթադրում է առողջ լնդեր ու ամուր ատամներ: Մի կարևոր բան ևս. C վիտամինի միջոցով կալցիումն արագորեն հասնում է օրգանիզմի անհրաժեշտ հատված: Նարինջը հարուստ է նաև կալիումով, որի պակասի դեպքում մարդը կարող է անընդհատ ունենալ գլխացավեր:
Նարինջը և նրա հյութը պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ. պետք չէ նարինջն ուտել օսլա պարունակող սննդամթերքի կամ քաղցրավենիքի հետ: Բարձր ջերմության ժամանակ որքան հնարավոր է շատ խմեք նարնջի հյութ: Նարինջն անփոխարինելի է գեր մարդկանց համար:
Հին աշխարհի բժիշկները այս արևադարձային պտուղները լայնորեն կիրառել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Օրինակ, նարնջի կեղևն օգտագործել են դողէրոցքի ժամանակ: Դողէրոցքով հիվանդներին հանձնարարվել է ամեն օր (օրական 2-3 անգամ) ընդունել նարնջի հաստ կեղևից ստացված փոշին:
Շարունակությունն՝ այստեղ․