Ինչպես ազատվել ոտքերի և ձեռքերի թմրածությունից. ներգործուն ժողովրդական միջոցներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Վերջույթների թմրածությունը բավականին կարևոր ախտանշան է, որը չի կարելի անտեսել: Այն կարող է առաջանալ այնպիսի հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ:

Եթե երկար ժամանակ շարունակում եք ոտքերում և ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի: Այդ գործոնը կարող է ուղեկցվել ուժեղ ցավային զգացողությամբ:

Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները: Մի՛ անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են լուրջ լինել:

 

 

Երբ դիմել բժշկի

Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմելու բժշկի, քանի որ կարծում են, թե հարկավոր է մի փոքր սպասել և թմրածության ախտանշանները կարող են ինքնիրեն անցնել:

Թմրածության որ դեպքերում է հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ

Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի` առանց որևէ լուրջ պատճառի:

Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմամբ զգայունությունը, և մարդը չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից:

Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով:

Թմրածության հետ զուգահեռ առաջանում է տեսողության ու հոգեկան խանգարում:

Ինչպես բուժել թմրածությունը

1. Իշառվույտ (Донник) դեղորայքային

Մի շարք ֆիտոթերապևտներ կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցներից մեկը դեղորայքային իշառվույտն է: Խառնեք 1 թ/գ չոր խոտը 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եփեք 10 րոպե: Խմեք այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ:

2. Կոնտրաստային (տաք և սառը) վաննաններ

Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ նախ սառը, ապա՝ տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք տաքացնող քսուք ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է:

3. Քափուրի (կամփորա) յուղ

Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր:

4. Մարմնամարզություն

Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք ծալել ու բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից:

5. Տիբեթյան վանականների մեթոդ

Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարրա և դրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարրայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից:

Օգտվեք այդ խորհուրդներից ու առողջ եղեք։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․