Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հին հույները և հռոմեացիները դափնու տերևն օգտագործել են ոչ միայն խոհարարության մեջ, այլև տարածքները տհաճ հոտերից և խոնավությունից մաքրելու համար:
Դրա համար նրանք դափնու տերևներ են այրել…
Այդպիսի գործընթաց հաճախ անելու դեպքում հնարավոր է ոչ միայն հոտից ազատվել, այլև որոշ հիվանդություններ կանխել և լավացնել ինքնազգացողությունը:
Ապացուցված է, որ դափնու տերևի հոտն օրգանիզմի վրա ունենում է հանգստացնող և ցավազրկող ազդեցություն:
Դափնու տերևը կարող է կանխել էպիլեպսիայի նոպաները, հաղթահարել սթրեսը, հոգնածությունը և անքնությունը:
Դա կապված է նրա հետ, որ դափնու տերևը պարունակում է ցինեոլ և եթերայուղեր, որոնք ազատում են շնչուղիներն ու նպաստում ամբողջ օրգանիզմի թուլացմանը:
Թուլացնող ազդեցությունն արդեն 10 րոպե անց զգալու համար դափնու մի քանի չոր տերև վառեք:
Որոշ ժամանակ անց կզգաք հաճելի հոտ, որով լցված կլինի սենյակը:
Ի դեպ, դափնու տերևը համարվում է մաքրության, հաջողության և հաղթանակի խորհրդանիշ: Մինչև հիմա ոմանք դափնու տերևները պահում են մուտքի դռան մոտ որպես հմայիլ:
Դափնու տերևի վրա ցանկություն գրեք և այրեք այն: Ցանկությունն ամենայն հավանականությամբ կկատարվի, եթե դրականորեն եք տրամադրված: Մտքի ուժը հրաշքներ է գործում, հավատացեք հրաշքի, և ձեր երազանքները կկատարվեն:
Դափնու տերևն օգտագործում են խոհարարության մեջ, բուժական նպատակներով, կենցաղում, որպես թալիսման և այլ ոլորտներում: