11 բան, որոնք չպետք է անեն կանայք՝ 45-ից հետո


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Կինը երիտասարդ է միշտ՝ անկախ տարիքից։ Բայց որպեսզի չծերանաս, երիտասարդությունդ պահպանես, անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել։ Իսկ երբ կինն արդեն 45-ն անց է, պետք է իմանա, թե ինչ չի կարելի անել։ Ահա այդ ցանկը։

1․ Խնայել ինքն իր համար։ Իհարկե, հոգսերը շատ են՝ ընտանիք, երեխաներ, ծախսեր, սակայն խնայել և ինքներդ ձեզ համար ոչինչ չգնել չի կարելի։ Ամիսը մեկ անգամ ինքներդ ձեզ ուրախացրեք, որևէ լավ բան գնեք ձեզ համար՝ լավ կոշիկներ, հագուստ կամ գեղեցկության սրահ գնացեք։ Ձեր հարազատներն էլ ուրախ կլինեն՝ ձեզ երջանիկ տեսնելով։

2․ Կարճ կտրել մազերը։ Սա 45-ն անց կանանց ամենագլխավոր սխալն է։ Կարճ սանրվածքը գեղեցիկ է նայվում երիտասարդ աղջիկների պարագայում, իսկ ահա 45-ն անց տարիքում այն ավելի է ծերացնում, անխնամ տեսք է տալիս։ Հետաքրքիր սանրվածք ընտրեք, բայց կարճ մի կտրեք մազերը։

3․ «Ծերացնող» հագուստ կրել։ Որոշ կանայք հանկարծ որոշում են, որ իրենց երիտասարդությունն այլևս անցյալում է, հրաժարվում են գեղեցիկ հագուստից ու սկսում տձև, լայն, մոխրագույն հագուստներ կրել։

4․ Չափազանց երիտասարդական հագուստ կրել։ Լինում է նաև, որ 45-ից հետո հանկարծ կանայք սկսում են չափազանց երիտասարդական հագուստ կրել՝ չափն անցնելով։ Տարօրինակ գույներ, կարճ զգեստներ, բաց փոր, լեգինսներ․․․ նման իրերն ավելի երիտասարդ ցույց չեն տալիս, ընդհակառակը, ավելի են ընդգծում այն, որ տարիքն ու հագուստը համապատասխան չեն։

5․ Նորաձևությանը չհետևելը։ Եվս մեկ տարածված սխալ է, որ այդ տարիքում սկսում են չհետևել, թե ինչն է նորաձև և հագնում են այն, ինչ կա։ Սա սխալ մոտեցում է։

6․ Չընդգծել առավելությունները։ Այս տարիքում պետք է հագնվել այնպես, որպեսզի մարմնի թերությունները թաքցվեն, իսկ ահա առավելությունները հնարավորինս ընդգծվեն։

7․ Բարձրակրունկ կոշիկներ չհագնելը։ Իհարկե, տարիքի հետ բարձր կրունկների վրա կանգնելը բարդանում է, բայց դա բավական չէ՝ կրունկներից հրաժարվելու համար։

8․ Էժանագին ներքնազգեստ կրելը։ Գնեք քիչ, բայց որակյալ, այդ տարիքում չի կարելի էժանագին ներքնազգեստ կրել։

9․ Չուսումնասիրել տարիքային դիմահարդարման կանոնները։ 40-ի հետո մաշկը փոխվում է, դիմահարդարման ձևերն ու կանոնները ևս փոխվում են։ Հետևեք, սովորեք, թե ինչպիսին են տարիքին համապատասխան դիմահարդարման կանոնները և փորձեք դրանք կիրառել։

10․ Սեփական մարմնին չհետևելը։ Երեխաներ ունենալուց հետո շատերն են գիրանում, սակայն չի կարելի ամեն ինչ այդպես թողնել։ Հետևեք ձեր մարմնին, վարժություններ արեք, լողով զբաղվեք։

11․ Մոռանալ առողջության մասին։ Այո, ցավոք տարիքն իրենն անում է, և առողջությունը տարիների հետ քայքայվում է։ 45-ից հետո պետք է ավելի ուշադիր ու հետևողական լինել։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․