Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք 15 փաստ աչքերի մասին, որոնք ձեզ կզարմացնեն:
1. Շագանակագույն աչքերն իրականում երկնագույն են՝ դարչնագույն պիգմենտի տակ: Նույնիսկ գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը հնարավորույուն է տալիս դարչնագույն աչքերն ընդմիշտ փոխել երկնագույնի:
2. Յուրաքանչյուր 12-րդ տղամարդը դալտոնիկ է:
3. Ձեր աչքերը միշտ կմնան այն չափի, ինչ ծնված օրը, իսկ ականջներն ու քիթը չեն դադարում աճել:
4. Մարդու աչքն ընդունակ է ընկալելու սպեկտրի միայն 3 գույները՝ կարմիր, կապույտ և կանաչ: Մնացած գույները այդ գույների համադրություններն են:
5. Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին, որ վերջինս աչքի վիրահատությունների ժամանակ օգտագործում են որպես փոխարինիչ:
6. Մեր կյանքի ընթացքում միջինը տեսնում ենք 24 միլիոն տարբեր պատկերներ:
7. Աչքերն ամեն ժամ ուղեղին հաղորդում են հսկայական քանակությամբ տեղեկատվություն: Այդ ուղու թողունակությունը համեմատելի է մեծ քաղաքի ինտերնետ պրովայդերի թողունակությանը:
8. Մեր աչքերը կենտրոնանում են վայրկյանում 50 առարկայի վրա:
9. Մայաները շլությունը համարում էին գրավիչ ու ջանում էին այնպես անել, որ իրենց երեխաներն ունենան շլություն:
10. Շիզոֆրենիան կարելի է 98․3 տոկոս ճշտությամբ որոշել աչքի շարժումների սովորական թեստի միջոցով:
11. Մարդիկ և շները միակն են, ովքեր փնտրում են տեսողական հուշումներ մյուսների աչքերում, իսկ շները դա անում են միայն մարդկանց հետ շփվելիս:
12. Կանանց մոտ 2 տոկոսն ունեն աչքերի հազվադեպ գենետիկական մուտացիա, որը հնարավորություն է տալիս տեսնելու 100 միլիոն գույն:
13. Տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում ձգողության պատճառով: Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով ու սկսում են մրմռացնել աչքերը:
14. Մեղուների աչքերի մեջ կան մազիկներ: Դրանք օգնում են որոշելու քամու ուղղությունը և թռիչքի արագությունը:
15. Երկնագույն աչքերով սպիտակ կատուների 65-85 տոկոսը խուլ են: