Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Զարմանալի չէ, որ աշխարհում սուրճի սիրահարները մեծ թիվ են կազմում, շատերն են օրն սկսում բուրավետ սուրճով և օրվա ընթացքում չեն հրաժարվում ևս մի քանի գավաթից: Սուրճի օգտակարության և վնասակարության մասին շատ է խոսվել: Սակայն քչերը գիտեն, որ այս 5 հիվանդությունները վախենում են սուրճից:
Լյարդի ցիռոզ
Իհարկե, սա չի նշանակում, որ սուրճը պետք է դիտարկել որպես համադարման լյարդի ցիռոզի դեմ: Բայց պետք է իմանալ, որ սուրճը դրական ազեցություն է գործում լյարդի վրա, կանխում է օրգանիզմի՝ ալկոհոլից թունավորումը և կանխում է լյարդի ցիռոզի առաջացումը: Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օրվա ընթացքում 2-3 գավաթ սուրճ օգտագործելը կանխում է լյարդի ցիռոզի առաջացումը 44%-ով: Կանխում է, այլ ոչ թե բուժում է:
2-րդ տիպի դիաբետ
Դիաբետը լուրջ հիվանություն է, որը բուժվում է դեղորայքով: Սուրճը կանխում է 2-րդ տիպի դիաբետի առաջացումը․ նրանք ովքեր օրվա ընթացքում 3-4 գավաթ սուրճ են խմում, ապահովագրված են 2-րդ տիպի դիաբետից: Կոֆեինը այն հիմնական տարրն է, որը պայքարում է դիաբետի դեմ:
Սրտի հիվանդություններ
Դեռևս ուսումնասիրվում է կոֆեինի ազեցությունը սրտի վրա: Սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է մահացության ռիսկը սրտի նոպայից:
Քաղցկեղ
Քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ մթերքներ, ինչպես օրինակ սուրճը, օգտակար են քաղցկեղի դեմ պայքարում: Իհարկե, սուրճը չպետք է համարել դեղորայք, այնուամենայնիվ, նրանք, ովքեր կանոնավոր կերպով սուրճ են օգտագործում, իրենք իրենց պաշտպանում են քաղցկեղից:
Պարկինսոնի հիվանդություն և Ալցհեյմերի հիվանություն
Սուրճը կանխում է այս հիվանությունների զարգացման ռիսկը: Օրական երեք գավաթ սուրճը կարող է վատ հիշողություն ունեցող տարեց մարդկանց մոտ կանխել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Ամեն օր սուրճի օգտագործումը թեթևացնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ հիվանդության ընթացքը:
Հոլովակներ՝ Սուրճի մասին․