Փոխինձով Խաշիլի, Կոլոնդակի (քաղցր գունդ), Խավիծի պատրաստումը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Փոխինձ կամ փոխինդ։ Աղանձած ձավարի ալյուրն է։ Այժմ այն առօրեական է։ Հին ժամանակ հատուկ էր ձմեռային տոներին, հատկապես Սուրբ Սարգսի տոնին, երբ տան ավագ կինը պատրաստում էր այս քաղցրեղենը, տան երիտասարդը իր բաժնից մի կտոր դնում էր տան կտուրին և գաղտագողի սպասում, որ ծիտիկը գա, կտցահարի և տանի, որ կողմը տարավ, այդ կողմից էլ սպասում էր իր բախտը, իր կյանքի ընկերոջը։

Բաղադրիչներ՝

  • փոխինձ 1 բաժակ
  • ջուր 1,5 բաժակ
  • մեղր 1/2 բաժակ
  • կարագ 50 գ

 

 

Պատրաստման եղանակը՝
Գոլ ջրում լուծել մեղրն ու կարագը, ավելացնել փոխինձը, շաղել և վերածել գնդերի։
Մեղրաջրի փոխարեն կարող եք օգտագործել դոշաբ կամ մուրաբայի հյութ։ Ըստ ցանկության ձևավորելուց առաջ կարող եք ավելացնել մանրացված ընկույզ կամ չրեր։
Զեյթունի բարբառում ափի մեջ ձևավորված այդ պատառիկներին (գնդիկներին) ասում են ճանկիկ, իսկ Մուսալեռան բարբառում՝ բրդուճ։

Խավիծ. Ավանդական բաղադրատոմս

Պատրաստման եղանակը`

Ցորենի ալյուրը բովել յուղով, մինչև ստանա բաց դեղնավուն գույն: Ալյուրին խառնելով ավելացնել տաք շաքարի օշարակ և շարունակելով խառնել, եփել մինչև թանձրանա: Դրանից հետո լցնել թարմ սերուցք և հասցնել եռման աստիճանի:

Պարունակություն`

50 գ. ալյուրի համար վերցնել 20 գ հալած յուղ, 20 գ. շաքար, 100 գ. ջուր, 100 գ. սերուցք:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․