Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Օրեցօր գիտնականներն ավելի ու ավելի շատ դրական բաներ են բացահայտում սոդայի բաղադրության մեջ:
Հետազոտություններից մեկի ժամանակ գիտնականները պարզել են, որ սոդան շատ օգտակար է նաև մազերի համար: Այն օգնում է վերականգնել մազերի որակը, դրանց փայլ հաղորդել:
Սոդան նաև մաքրում է մազերը տարատեսակ քիմիական տարրերից:
Մի քանի խորհուրդ, թե ինչպես պետք է սոդան օգտագործել մազերի համար
Նախ՝ 1 բաժին սոդան խառնեք 3 բաժին ջրով: Ուսերի երկարության մազերի համար, օրինակ, խառնեք 2-3 ճ/գ սոդան 3 անգամ ավելի չափաբաժին ջրով:
Բաղադրիչները խառնեք փոքր տարրայի մեջ:
Ստացված շամպունը քսեք չոր կամ խոնավ մազերին: Սկսեք արմատներից և տարածեք մազերի երկայնքով: Թողեք սոդան մնա մազերին 1-3 րոպե, ապա լվացեք այն: Լավ կլինի՝ լվանաք տաք ջրով, քանի որ այն ավելի լավ կմաքրի մնացորդները:
Սոդան լվանալուց հետո ժամանակն է՝ բնական քացախով լվանալ մազերը:
1 բաժին խնձորի քացախը խառնեք 4 բաժին ջրով: Եթե ձեզ դուր չի գալիս քացախի հոտը, կարող եք մի քանի կաթիլ լավանդայի, անանուխի կամ վարդի յուղ ավելացնել:
Գլուխը ետ պահեք և փակեք աչքերը: Այսպես կխուսափեք քացախի՝ աչքերի մեջ ընկնելուց: Ստացված խառնուրդով լվացեք մազերը: