Տնային պայմաններում Պիցցա պատրաստելու համեղ խմոր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Համեղ պիցցա ճաշակելու համար պարտադիր չէ իտալական շքեղ ռեստորան գնալ և տարբեր միջուկով մեկ կտոր խմորի համար շատ գումար վատնել։

Տանը համեղ պիցցա պատրաստելը դյուրին է, բավական է գնել անհրաժեշտ մթերքներն ու խմորի փորձված բաղադրատոմս գտնել։

 

 

Եվ այսպես, պիցցայի համեղ խմոր պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 2 թ/գ խմորիչ (փաթեթներով, չոր), 400 գրամ ալյուր, 1 թ/գ աղ։ Ավելացնել 250 գրամ ջուր և 2 ճ/գ արեւածաղկի կամ ձիթապտղի յուղ։ Հիշեցնենք, որ այս բաղադրատոմսն անթերի է։ Բաղադրիչները խառնել, լցնել տարայի մեջ, և 45 րոպե անց համեղ խմորը պատրաստ է։

Խմորը շատ է ստացվում, այն բավական է երկու պիցցա պատրաստելու համար։ Խմորը երկու մասի բաժանել, հավասարաչափ բացել, վրան լցնել սոուսը, միջուկը (նրբերշիկ, խոզապուխտ, սունկ, երշիկ, պանիրներ և այլն)։

Բարակ պիցցան թխվում է 15 րոպեից ոչ ավելի (առավելագույնը 20 րոպե), այլապես խմորը և պիցցայի վրա լցրած պանիրը կչորանան։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․