Ձեր բառապաշարից հանեք այս բառերը և կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ոչ միայն ձեր մտքերն են ազդում ձեր խոսքերի վրա, այլև հակառակը: Փորձեք ձեր բառապաշարից հանել անպետք բառերը և ձեր կյանքը կփոխվի:

Առաջարկում ենք այս բառերից սկսել՝

1. «Պարտք»:

Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չեք և ձեզ ոչ ոք պարտք չէ: Սիրեք, որովհետև սիրում եք, ոչ թե որովհետև պարտական եք: Որևէ մեկի մասին հոգ տարեք, որովհետև ուզում եք, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Ինչոր բան արեք, որովհետև դուք ընտրել եք և ուզում եք դա անել, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Որքան հաճախ եք այս բառն արտաբերում, այնքան ձեզ սահմանափակում եք: Փորձեք «պարտավոր եմ»-ի փոխարեն ասել «վատ չէր լինի…», «հրաշալի կլիներ, եթե…» կամ «ես ուրախ կլինեմ, եթե դու դա նախընտրես…» և այլն:

2. «Մեղք», «մեղավոր եմ»:

Ոչ ոք ոչնչում մեղավոր չէ: Այդ թվում՝ դուք: Դադարեք ձեզ և ուրիշներին ինչ-որ բանում մեղադրել: Սխալներ և մեղքեր չկան: Միայն փորձ կա:

3. «Խղճալ», «խղճահարություն», «ափսոսանք»:

Այս բառերը միայն խղճահարություն են առաջացնում: Երբ ձեզ խղճում եք, ձեզ զոհ եք զգում, այդպիսին էլ դառնում եք: Երբ ուրիշներին եք խղճում, խրախուսում եք նրանց զոհի վիճակը: Խղճալ կարելի է միջատին, իսկ մտերիմ մարդկանց ապրումակցում են:

4. «Զոհ», «զոհել»:

Զոհի հետ կապված հարցն արդեն պարզ է: Սակայն երկրորդ բառն ավելի հաճախ է կիրառվում: «Ես զոհեցի…», «զոհաբերություն»: Դադարեք զոհել: Զոհը ոչ մի լավ բանի չի բերում: Մի «զոհաբերեք»: «Աջակցեք»: Ինչո՞ւ «զոհաբերել», եթե կարելի է «նվիրել»:

5. «Կարեկցանք»:

Երբ կարեկցում եք, դուք էլ եք ընկնում ուրիշի տառապանքների ցանցը՝ նրան ոչնչով չօգնելով և ավելացնելով «ընդհանուր տառապանքը»: Մի կարեկցեք, ապրումակցեք:

6. «Ջանալ»:

Վատ բառ, որը թույլ է տալիս վերացնել սեփական կյանքի համար պատասխանատվությունը: Մի ջանացեք, այլ արեք և հավատացեք:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․