Ինչ օգտակար հատկություններով է օժտված թութը և որ դեպքերում է այն օգտագործվում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Թթենին շատ տարածված ծառ է, իսկ դրա պտուղներն անչափ համեղ են ու օգտակար: Այս պտուղները կարող են շատ շուտ փչանալ ու վնասվել, ուստի ցանկալի է այն օգտագործել թարմ վիճակում: Ավելի երկար օգտագործելու համար պտուղները կարելի է պահել սառեցրած կամ չորացրած վիճակով:

Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: Բացի այդ, այն հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով (А, В1-В6, В9, Е, С, К), միկրոտարրերով (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն) և մակրոտարրերով (կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր):

Թթի օգտագործման եղանակներն ու օտակար հատկությունները

Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա: Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ:

Բացի այդ, թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել:

Այն նաև շատ յուրահատուկ ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա: Օրինակ՝ չհասած, որ պտուղներն օգնում են բուժել փորլուծությունը, հասած պտուղներն ունենում են հակառակ ազդեցությունը՝ դրանք փորլուծություն են առաջացնում, ուստի օգտագործվում են փորկապության ժամանակ:

Տղամարդկանց սեռական թուլությունից ու շագանակագեղձի բորբոքումից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակ թթի (1 կգ) և սպիտակ մեղրի (200 գրամ) խառնուրդը: Հարկավոր է բաղադրիչները խառնել, լավ տրորել, լցնել հերմետիկ փակվող տարրայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն օր քնելուց առաջ մեկ թեյի գդալ:

Թթի թուրմն ու հյութն օժտված են բակտերիասպան ու հակասեպտիկ ազդեցությամբ և օգտագործվում են պարոդոնտոզի, ստոմատիտի, խոցերի և կոկորդի հիվանդությունների ժամանակ որպես ողողման միջոց: Թուրմի պատրաստման համար օգտագործվում է մանրացրած սև թութը: Հարկավոր է 2 ճ.գ. թթին ավելացնել 200 գրամ եռման ջուր, թրմել 4 ժամ և ստացված թուրմով օրական 4 անգամ ողողումներ կատարել:

Հոգնածության հետևանքով առաջացող և անքնությամբ ուղեկցվող նյարդային խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել թթի եփուկը: Հարկավոր է 500 մլ ջրին ավելացնել 1 կգ թութ, դնել թույլ կրակին և եռացնել մոտ 30 րոպե, մինչև դառնա թանձր եփուկ: Ավելացնել 300 գրամ մեղր, տաքացնել (80°С) և վերցնել կրակից: Պատրաստի եփուկը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ (օրվա երկրորդ կեսին) մեկական թեյի գդալ:

Սակայն հարկ է հիշել, որ թթի հասած պտուղների չարաշահումը կարող է դառնալ փորլուծության պատճառ, ուստի հարկավոր է զգույշ լինել: Բացի այդ, այս համեղ մթերքը հակացուցված է արյան գերճնշումից, տրամադրության տատանումներից ու շաքարային դիաբետից տառապող մարդկանց:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․