10 վայր Հայաստանում, ուր պետք է այցելել, մինչև արտերկիր ճանապարհորդելը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հետաքրքիր փաստ է. ունենալով չքնաղ բնությունով և անկրկնելի պատմական հուշարձաններով տեսարժան վայրեր մեր երկրում, մենք, միևնույն է, ձգտում ենք ճանապարհորդել երկրից դուրս։ Ներկայացնում ենք մեր hայրենիքի բազում տեսարժան վայրերից միայն տասը։

Անտառի Արքա (Դիլիջան)


Քանդակագործ Արա Սարգսյանն այս պարզած ձեռքերով մարդ հիշեցնող ծառին դեմք նվիրեց, այն էլ արքայի։ Ծառը գտնվում է Աղասի Խանջյանի տան տարածքում։ Բացի այդ, Դիլիջանում կան նաև այլ տեսարժան վայրեր՝ Պարզ լիճ, Հաղարծին և Ջուխտակ վանք։

Քարահունջ (Զորաց Քարեր)


Պատմամշակութային արգելոց։ Աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը՝ կառուցված մոտ 7500 տարի առաջ։

Տաթևի վանք


Որոտան գետի աջափնյա եզերքին գտնվող միջնադարյան վանական համալիր։ Այստեղ է գտնվում նաև Ճոճվող Սյունը (Գավազան)։

Ամբերդ Միջնադարյան ամրոց, բերդաքաղաք։


Կառուցվել է X դարում։ Պատմական Արագածոտն գավառում։

Բյուրականի աստղադիտարան


Աստղադիտարանը կառուցվել է 1946թ.-ին Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

Դենդրոպարկ


Պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի։ Գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։ 

Լոռի Բերդ 


Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար 1005— 1020թթ.։

Լաստիվեր


Իջևանի մոտակայքում գտնվող այս հիասքանչ վայրը հայտնի է իր ջրվեժով։ Բացի հիասքանչ բնությունից, այստեղ է գտնվում «Անապատ» քարանձավը, որի պատերը 1970-ականներին հարթաքանդակներով զարդարել է Բենիկ Պետրոսյանը։ Քանդակագործն այնքան լավ է վերարտադրել հեթանոսական շրջանի վարպետների ոճը, որ շատերը սխալմամբ կարծում են, թե քանդակներն իրոք մինչքրիստոնեական շրջանից են պահպանվել։


Սանահինի վանք

Գտնվում է Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ Սանահինի վանական հաստատությունը հիմնել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.։

Գոշավանք


Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Վանքը շրջապատված է չքնաղ բնությունով։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․