Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Շատ հաճախ գնումից ընդամենը 5-6 ամիս անց մեր էլեկտրոնային սարքերն սկսում են անհասկանալի բաներ անել, որոնք մենք ընկալում ենք որպես խափանում։ Սակայն նման պատահարներից շատերի մեղավորը մենք են, քանի որ միշտ չէ, որ ուշադրություն ենք դարձնում այդ սարքերի օգտագործման կանոններին։
Ձեզ ենք ներկայացնում սարքերի շահագործման ուղեցույց, որի օգնությամբ դուք զգալիորեն կերկարացնեք ձեր էլեկտրոնային սարքերի կյանքը։
Մարտկոցի վերալիցքավորում
Այդ իսկ պատճառով էլ սարքի կյանքը երկարացնելու համար պետք է այն ավելի հաճախ վերալիցքավորել։ Լավագույն տարբերակը կլինի սարքը վերալիցքավորել այն ժամանակ, երբ մարտկոցի լիցքը 10-20% է. այդպես դուք կավելացնեք ամբողջական լիցքաթափումների թույլատրելի քանակը 600-700-ով։
Ժամանակակից մարտկոցները չեն վնասվում, եթե ամբողջական վերալիցքավորումից հետո միացված են մնում հոսանքին։ Ներկառուցված հանգույցը պարզապես թույլ չի տալիս մարտկոցին անհրաժեշտից ավել լիցք ստանալ, այդ իսկ պատճառով էլ պետք չէ վախենալ մարտկոցը գերլիցքավորելուց։ Նաև հիշեք, որ մարտկոցն ավելի երկար կծառայի, եթե հասանելի լիցքը պահեք 40-80%-ի սահմանում։
Չի կարելի ոչ սերտիֆիկացված վերալիցքավորող լարեր գնել, քանի որ դրանք կարող են անորակ լինել և չունենալ ներկառուցված հանգույց։
Խուսափեք, այսպես կոչված, «գերարագ» վերալիցքավորող սարքերից, քանի որ դրանք վնասում են մարտկոցը։
Կարևոր է իմանալ նաև, որ եթե ձեր սմարթֆոնը մեծ պաշտպանիչ պատյան ունի, ապա դա կարող է գերտաքացում առաջացնել վերալիցքավորման ընթացքում։ Այդ իսկ պատճառով էլ ավելի լավ կլինի, որ վերալիցքավորման ընթացքում հեռացնեք պատյանը։
Խորհուրդ է տրվում ամեն 3 ամիսը 1 անգամ ամբողջովին լիցքաթափել և հետո միանգամից լիցքավորել մարտկոցը։
Ջերմաստիճանի կառավարում
Երբ օգտագործում եք ձեր նոթբուքը, խուսափեք դա ձեր ծնկներին կամ մահճակալին դնելուց։ Հիշեք, որ սարքի օդափոխության անցքերը պետք է միշտ բաց մնան, որպեսզի խուսափեք գերտաքացումից։ Այս խնդրի լավագույն լուծումը հատուկ սթենդներ օգտագործելն է, որոնցից շատերը հագեցված են հավելյալ օդափոխիչով։
Բարձր ջերմաստիճանը լիթիում-իոնային մարտկոցի վատագույն թշնամին է, այդ իսկ պատճառով էլ սարքերը մի դրեք արևի ճառագայթների տակ կամ տաքության որևէ աղբյուրին շատ մոտ։
Երբ ցուրտ եղանակին տուն եք մտնում, միանգամից մի միացրեք ձեր նոթբուքը։ Մի փոքր ժամանակ տվեք, որ մարտկոցը հարմարվի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը։
Փորձեք դրսում՝ ցուրտ եղանակին, հնարավորինս քիչ օգտվել էլեկտրոնային սարքից։ Հնարավորության դեպքում սարքերը կրեք ձեր վերարկուների ներքին գրպաններում կամ օգտագործեք պաշտպանիչ պատյաններ։ Ցածր ջերմաստիճանը նույնպես վնասակար է մարտկոցի համար։
Մոնիտոր
Ուշադիր եղեք, որ ձեր սարքերի մոնիտորները չընկնեն արևի լույսի ուղիղ ազդեցության տակ, քանի որ դա առաջացնում է դիսփլեյի խամրում։
Մի դիպչեք ոչ ռետինե դիսփլեյներին, քանի որ դա կարող է մշտական սև հետք թողնել այդ հատվածում։
Էկրանը մաքրելու համար հարկավոր է օգտագործել հատուկ անձեռոցիկներ, քանի որ մնացած բոլոր միջոցները կարող են պարզապես խափանել ձեր սարքը։
Լափթոփը փակելուց առաջ համոզվեք, որ ոչինչ չեք թողել ստենաշարի վրա, քանի որ նույնիսկ շատ փոքրիկ իրը կարող է վնասել էկրանը։
Հոսանքի տատանումներ
Եթե ապրում եք այնպիսի վայրում, որտեղ հոսանքի տատանումները պարբերական բնույթ են կրում, ապա անպայման ձեռք բերեք հոսանքի լարումը կարգավորող սարք և միայն դրանից հետո ձեր սարքերը միացրեք հոսանքին։
Մաքրում
Եթե ձեր սմարթֆոնը պայուսակի գրպանում եք կրում, ապա դրա միացման պորտերում կարող են փոշի և կտորի մանր հատվածներ հավաքվել, ինչը կարող է հանգեցնել միացման խափանման։ Այդ աղբը հեռացնելու համար անջատեք սարքը և որևէ բարակ բանով մաքրեք պորտերը նախապես դրա ծայրին որևէ փափուկ բան ամրացնելուց հետո։
Մենք խորհուրդ ենք տալիս պայուսակի մի գրպանը նախատեսել բացառապես սմարթֆոնի համար։
Տարեկան մեկ կամ երկու անգամ, կախված շահագործման պայմաններից, համակարգիչներն ու լափթոփները պետք է մաքրել դրանց մեջ կուտակված փոշուց։ Եթե նկատում եք, որ համակարգչի հովացման համակարգն աղմկոտ է աշխատում կամ շատ է տաքանում, ապա պետք է մաքրել համակարգիչը։
Եթե վախենում եք ձեր սարքն ինքնուրույն քանդելուց և մաքրելուց, ապա տարեք այն հատուկ սերվիս կենտրոն։