Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Չինական քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա եղած հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Շատ բաներում այն առաջ է անցել այլ մշակույթներից: Չինական գիրը 5000 տարուց ավելի պատմություն ունի, և այդ պատճառով էլ այդքան ուժգին է տարբերվում ավելի ուշ շրջանի երիտասարդ այբբուբեններից, որոնք այնքան նման են իրար:
Երկար տարիների ընթացքում Չինաստանի մշակույթը սպունգի պես ներծծել է իր հողի վրա ապրած իմաստունների խորը մտքերն ու դիտարկումները, և թեպետ դրանք արտաբերված են եղել հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ արդիական են ու ուսուցանող նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:
Չին ժողովրդի իմաստնությունը մարդու ներաշխարհի, երջանկության ու իմաստնության մասին լիովին արտացոլվել է առածների ու ասացվածքների մեջ, որոնք իրենց մեջ խոր իմաստ են պարունակում: Չէ՞ որ հազարամյա փորձ ունեցող ժողովուրդը չի կարող վատ խորհուրդներ տալ:
- Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ կլինի հաղթանակից առաջ։
- Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգ առնելուց:
- Կյանքի խորամանկությունն այն է, որ երիտասարդ մեռնես, բայց հնարավորինս ուշ:
- Մի խոսեք, եթե դա լռությունը դեպի լավը չի փոխում:
- Ուժեղը հաղթահարում է ճանապարհի խոչընդոտը, իսկ իմաստունը` ողջ ճանապարհը:
- Հազար տարվա ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից:
- Խրճիթը, ուր ծիծաղում են, հարուստ է պալատից, ուր ձանձրանում են:
- Հիմարի երջանկությունն էլ է իր պես հիմար:
- Եթե դու սայթաքել ու ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու չես գնում այնտեղ, ուր պետք է:
- Իրերին միշտ լուսավոր կողմից նայիր, իսկ եթե դրանք չկան, այնքան տրորիր մութ կողմերը, մինչև դրանք փայլեն:
- Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:
- Նա, ով մատնացույց է անում քո թերությունները, ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով քո արժանիքների մասին է խոսում, ոչ միշտ է քո ընկերը:
- Ապրիր` պահպանելով հանգստությունդ: Ժամանակը կգա, ու ծաղիկներն իրենք իրենց կբացվեն:
- Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորի:
- Ուսուցիչները միայն դռներն են բացում: Հետո դուք ինքներդ պետք է առաջ գնաք:
- Որքան էլ որ քամին ուժգին փչի, լեռը նրա առջև չի խոնարհվի:
- Առանց թերության ընկեր չի լինում, եթե փնտրես այդ թերությունը, կմնաս առանց ընկեր:
- Քո տունն այնտեղ է, ուր մտքերդ հանգիստ են:
- Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են:
- Կարմրելու ունակ մարդիկ չեն կարող սև սիրտ ունենալ:
- Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազարավոր օրեր` ստվեր:
- Սարեր շարժել կարողացող մարդը սկսեց նրանից, որ տեղից տեղ էր տանում մանր քարեր:
- Եթե սխալ գործես, ավելի լավ է՝ միանգամից ծիծաղիր:
- Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, հաջորդ լավագույն ժամանակն այսօր է:
- Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր: