Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք՝ ինչպես հեշտ և ներդաշնակ զարդեր համադրել:
1. Չափն իմացեք
Պետք չէ կրել բոլոր զարդերը միաժամանակ: Դա վերաբերում է հատկապես խոշոր, փայլուն աքսեսուարներին: Ավելի լավ է՝ մի բան ընտրել, այդպես կերպարն ավելի էլեգանտ կստացվի:
Կամ կարելի է ընտրել այս համադրությունները՝ ականջօղեր և թևնոց կամ ականջօղեր և մատանի:
2. Զգույշ եղեք ուլունքներ ընտրելիս
Խոշոր ուլունքները երիտասարդ աղջկան հասուն կնոջ կվերածեն, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել դրանց չափին:
Բնական մարգարտից ուլունք ընտրելու դեպքում իմացեք՝ խոշոր մարգարիտն ավելի հարմար է մեծ տարիքի կանանց: Աղջիկներն ավելի լավ է՝ ընտրեն մանր մարգարտով զարդեր:
Աղջիկների դեպքում բնական քարերը դիտվում են քիչ հավակնոտ և անբնական, իսկ մեծ տարիքով կանանց շատ հարմար են, ընդգծում են էլեգանտությունը:
3. Զարդերը ճիշտ համադրեք
Այս դեպքում առավել դժվար է լինում բարդ երկրաչափական ձևի զարդերը համադրելը, դրանք ոչ բոլորին հարմար կլինեն:
Զարդերի ընտրության հարցում դժվարության դեպքում ավելի լավ է՝ շեշտը դնել մինիմալիզմի վրա: Կոճակ-ականջօղերը, բարակ մատանիները, թեթև վզնոցները հարմար են ցանկացած ոճի և կերպարի, բացի այդ՝ հիմա դրանք նորաձև են:
4. Մի վախեցեք համադրել ոսկին և արծաթը
Ամեն ինչում պետք է չափ և ճաշակ լինի, եթե ուզում եք միաժամանակ տարբեր մետաղներից զարդեր կրել, ավելի լավ է՝ ընտրել նույն ոճի, կառուցվածքի և ձևի զարդեր: Ավելի հեշտ կլինի մեկ շարքի զարդերի դեպքում՝ օրինակ միայն մատանիների կամ թևնոցների: Կօգնի նորից մինիմալիզմը:
5. Զարդերը չպետք է «վիճեն» կերպարի հետ
Եթե պատրաստվում եք գրասենյակ կամ գործնական հանդիպման գնալ, ավելի լավ է՝ զերծ մնալ սրտիկների, ծաղիկների, աստղիկների տեսքով զարդերից:
Գործարար կերպարի հետ շատ լավ համադրվում են, օրինակ, մեծ վզնոցները: