Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սուրճն օգնում է արթնանալ, թարմանալ, արագացնել նյութափոխանակությունը, պայքարել դեպրեսիայի դեմ միայն այն դեպքում, երբ այն չեք չարաշահում: Սուրճի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա:
Ցավ որովայնում: Ցավը կարող է բավական սուր լինել, նմանվել ջղաձգումների: Սուրճի որոշ միացություններ կարող են խթանել ստամոքսահյութի արտադրությունը, ինչի արդյունքում բարձրանում է թթվայնությունը: Եթե հաճախ եք ցավեր ունենում որովայնի հատվածում, փորձեք հրաժարվել սուրճից և հասկանալ՝ արդյո՞ք դա է պատճառը:
Սրտխփոց: Արագ սրտխփոցի ամենատարածված պատճառը կոֆեինի կամ ալկոհոլի չարաշաhումն է: Եթե խնդիրը երկար ժամանակ անուշադրության մատնեք և ոչինչ չձեռնարկեք, կարող են բարդություններ զարգանալ:
Դիարեա: Այո՛, բնական սուրճը լուծողական ազդեցություն ունի: Եթե չարաշահեք այն, կարող է դիարեա նկատվել:
Դող: Սուրճը խթանում է նյարդային համակարգը, լավացնում կենտրոնանալու կարողությունը: Սակայն այս ըմպելիքը չչարաշահելի դեպքում կենտրոնական նյարդային համակարգը կարող է արձագանքել դողով:
Գլխացավ: Սուրճի փոքր քանակը կարող է թեթևացնել գլխացավը, սակայն մեծ քանակով օգտագործելու դեպքում կարող են նկատվել հոգնածություն և գլխացավեր: