Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մազերի աճն անմիջականորեն կապված է մարդու առողջության հետ, եթե մարդը լիարժեք առողջ է, ապա մազերը փայլում են, բավարար խիտ են, ամուր ու գեղեցիկ:
Ո՞ր հիվանդությունների, վնասվածքների, նյարդային համակարգի խախտումների ու սթրեսների դեպքում են մազերը դադարում աճել կամ երբ է դանդաղում դրանց աճը:
1. Վատ ժառանգականություն. եթե ձեր նախնիներն ունեցել են բարակ ու նոսր մազեր, ապա հավանականությունը մեծ է, որ դուք էլ կունենաք նման մազեր:
2. Ստամոքս-աղիքային խնդիրներ, էնդոկրին համակարգի խանգարումներ, մարսողական խնդիրներ:
3. Մազաթափության պատճառ կարող է լինել ալոպեցիան, սեբորեան և նման այլ հիվանդություններ:
4. Արյան վատ շրջանառությունը, որի արդյունքում մազարմատները բավարար չափով սնունդ չեն ստանում:
5. Հոգեբանական տրավման, նյարդային համակարգի խանգարումը, սթրեսները, դեպրեսիան:
6. Տարաբնույթ վնասվածքները. հարված, սպիներ, որպես կանոն այդ հատվածներում մազերը դադարում են աճել:
7. Վերջին պատճառը վատ սնունդն է: Մազերի աճի համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել կալցիում, մագնեզիում, յոդ, բետա-կարոտին, օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հանքային նյութեր և այլն: