Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հաճախ օծանելիքի ընտրությունը կախված է այն բանից, թե արդյո՞ք այդ պահին բույրը մեզ դուր է գալիս, թե ոչ, կամ հաճախ պարզապես ուզում ենք շուտ ազատվել վաճառողի անվերջ խորհուրդներից ու առաջարկներից և վերցնում ենք օծանելիքը՝ առանց երկար ու բարակ մտածելու։ Կպատմենք, թե ինչպես պետք է հասկանալ, որ սխալ օծանելիք եք ընտրել։
Դուք փռշտում եք ձեր օծանելիքից
Եթե ձեր օրգանիզմը ալերգիկ ռեակցիա է տալիս օծանելիքին, ավելի լավ է ժլատություն չանեք և հնարավորինս շուտ ազատվեք դրանից։
Գլխացավեր եք ունենում
Եթե սկսել եք նկատել, որ առանց պատճառի գլխացավեր եք ունենում և չեք կարողանում դրան տրամաբանական պատասխան գտնել, ամենայն հավանականությամբ ձեր գլուխը օծանելիքի բույրից է ցավում։
Սրտխառնոց եք ունենում
Եթե չեք զգում ցիտրուսային երանգները, այլ միայն սրտխառնոց եք զգում, երբ հոտ եք քաշում ձեր օծանելիքից, ապա օրգանիզմի վրա մի՛ բռնացեք։ Օծանելիքը պետք է ձեզ հետ ներդաշնակության (հարմոնիայի) մեջ լինի, իսկ այս դեպքում պարզապես փակեք և կողքի դրեք այն։
Ամբողջ օրվա ընթացքում զգում եք այդ հոտը
Երբ դուք օծանելիք եք քսում, 15-20 րոպե անց հենց դուք պետք է դադարեք զգալ դրա հոտը։ Եթե դա տեղի չի ունենում, նշանակում է ընտրված բույրը չի համապատասխանում ձեզ, այն ողջ օրը հետապնդելու և նյարդայնացնելու է ձեզ իր ներկայությամբ։
Բույրը չի համապատասխանում տարվա եղանակին
Ձմռանը ավելի ճիշտ է արևելյան քաղցր երանգներ ընտրելը, իսկ ամռանն այս նույն բույրը կխեղդի ձեզ և ձեր կողքի մարդկանց։ Այնպես որ՝ ամեն սեզոն իր բույրն ու համն ունի։
Ընտրեք օծանելիքը մտածելով և ներքին ինտուիցիայով և, իհարկե, լսեք ձեր մարմնին, որպեսզի ճշգրիտ ընտրեք ձեր համապատասխան բույրը։
Ի՞նչ անել, որ օծանելիքն ամբողջ օրվա ընթացքում պահպանի իր հոտը
Յուրաքանչյուր աղջիկ չի կարողшնում պատկերացնել իր կյանքն առանց իր սիրած բույրով օծшնելիքի։ Աղջիկները սիրում են, երբ իրենց սենյակում շարված են լինում բազմաթիվ օծшնելիքներ։
Եվ այդ ամենն այն պատճառով է, որ օծանելիքի օգտшգործումն անբացատրելի հաճույք է պատճառում։ Եվ шյն փչացնել կարող է միայն սիրած օծանելիքի անկшյունությունը։
Ինչպե՞ս անել, որ օծանելիքի բույրը պահպանվի ամբողջ օրվա ընթшցքում։ Այս հարցի լուծումը շատ պարզ է, քան դուք մտածում եք։ Ի՞նչ է ձեզ հшրկավոր․․․ ձեր օծանելիքը և վազելին։
Նախ և առшջ՝ ձեզ հարկավոր է քսել վազելինը ձեռքերին, վզին, այն հատվածներում, որտեղ սիրում եք ցшնել օծանելիքը։ Այնուհետև օծանելիքը ցանեք այն մասերին, որտեղ քսել եք վազելինը։- հայտնում է Mediatime.am-ը։