Խորիմաստ առակ զայրույթը զսպելու և մարդկանց խոսքով վիրավորելու հետևանքների մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Նա մի որդի ուներ, ով շատ շուտ բռնկվող ու անզուսպ տղա էր: Մի օր հայրը կանչում է որդուն և տալիս մի պարկ՝ լցված մեխերով ու ասում.

- Ամեն անգամ, երբ չկարողանաս բարկությունդ զսպել, մեխ խփիր գերանի վրա։

Առաջին օրերին գերանի վրա շատ մեխեր հայտնվեցին: Հաջորդ շաբաթ նա սովորեց ավելի զուսպ լինել, և մեխերի թիվը կրճատվեց: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իրեն, քան մեխ խփել:

Ու մի օր էլ նա զգաց, որ լիովին տիրապետում է իրեն և մեխ չխփեց գերանին: Ուրախացած եկավ հոր մոտ և պատմեց, որ ձեռք է բերել ինքնատիրապետում: Այս անգամ հայրը նրան ասաց, որ ամեն անգամ, երբ կարողանա զսպել իրեն և չբարկանա, թող մի մեխ հանի:

Ժամանակն անցնում էր… Եվ ահա եկավ այն օրը, երբ գերանին ոչ մի մեխ այլևս չկար: Նա եկավ հոր մոտ և պատմեց այդ մասին: Հայրը նրան տարավ գերանի մոտ և ասաց.

«Դու շատ լավ կարողացար կատարել առաջադրանքը: Բայց տեսնու՞մ ես՝ որքան շատ հետքեր են մնացել գերանի վրա: Այն երբեք առաջվա նման չի լինի: Երբ մարդուն վիրավորում ես բարկացած ժամանակ, ահա այսպիսի սպիեր ես առաջացնում նրա ներսում: Եվ հետո ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրիր, միևնույն է… սպին մնում է»։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․