Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ծնողները մեր կյանքում ամենակարևոր մարդիկ են, բայց երբեմն մենք մոռանում ենք այդ մասին։ Եվ դա անթույլատրելի է, չէ՞ որ նրանց այնքան պետք է մեր սերն ու աջակցությունը։
Այսօր ծնողների մասին սիրով և քնքշանքով լի մտքեր ենք ներկայացնում, որոնք կհուզեն շատերին։
- Մեծանում են ոչ թե այն ժամանակ, երբ դադարում են լսել մորը, այլ այն ժամանակ, երբ հասկանում են, որ նա ճիշտ էր։
- Մենք բոլորս էլ երկու թև ունենք՝ հայրն ու մայրը։ Շատ դժվար է թռչել մեկ թևով, առավել ևս ոտքով քայլելը։ Տա աստված, որ հնարավորինս երկար թռչեն բոլորն էլ երկու թևով։ Պահպանեք ձեր ծնողներին։
- Մինչև քսանհինգ տարեկանը երեխաները սիրում են իրենց ծնողներին, 25-ում նրանք մեղադրում են նրանց, հետո արդեն ներում։ (Իպոլիտ Տեն)
- Մենք պետք ենք միայն մեր ծնողներին, մնացածի համար մենք պարզապես հետաքրքիր ենք։
- Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է։ (Պիեր Ժան Բերանժե)
- Շատ մի բարկացեք ձեր ծնողների վրա, հիշեք, որ նրանք էլ են եղել ձեր տեղում, դուք էլ լինելու եք նրանց տեղում։
- Ծնողների նկատմամբ սերն ու հարգանքը առանց կասկածի սուրբ զգացմունքներ են։ (Վիսարիոն Բելինսկի)
- Ծնողներին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր սեփական երեխաները ձեզ վերաբերվեին։
- Ծնողների նկատմամբ սերը բոլոր բարիքների հիմքն է։ (Ցիցերոն)
- Ավելի լավ ընկեր, քան ծնողներդ են, երբեք չես գտնի։ Միայն նրանք են մեջքիդ հետևից լավը խոսում, իսկ երեսիդ ցեխ շպրտում։
- Մոր սիրտն անդունդ է, որի խորքում մի ներում կարելի է գտնել։ (Բալզակ)
- Գնահատեք ձեր ծնողներին, նրանք միակն են, որ չեն թողնի ձեզ ցանկացած իրավիճակում։ (Օմար Խայամ)
- Ծնողները կամաց–կամաց երեխաներից են սովորում, թե ինչպես ապրեն։ (Մյուրիել Սփարք)
- Միայն մեծանալով ենք մենք հասկանում ծնողական խորհուրդների արժեքը։
- Մի դաստիարակիր երեխաներիդ, միևնույնն է, նրանք քեզ են նման լինելու։ Դաստիարակիր ինքդ քեզ։ (Անգլիական ասացվածք)
- Մեր ծնողներից մենք անգին նվեր ենք ստացել՝ կյանքը։ Նրանք մեզ սնել ու պահել են։ Հիմա, երբ նրանք ծեր և հիվանդ են, մեր պարտքն է նրանց բուժելն ու խնամելը։ (Լեոնարդո դա Վինչի)
- Ընկերներդ կարող է դավաճանեն, սիրելիներդ՝ հավատարիմ չլինեն, ծնողներդ միշտ կողքիդ են, միշտ միակը։
- Այն ժամանակ, երբ մենք արդեն հասկանում ենք, որ մեր ծնողները ճիշտ էին, մենք ենք երեխաներ ունենում, որոնք գտնում են, որ մենք սխալ ենք։
- Ծնողները ամենաչգնահատված, բայց ամենաանգին բանն են, որ մարդ կարող է ունենալ։
- Ամենաուժեղ ամենագնացը կյանքում ծնողն է. դուրս կքաշի ցանկացած փոսից։
- Միայն այն ժամանակ, երբ երեխաները սկսում են ծնողներից առանձին ապրել և իրենց սեփական միջոցներով, նոր են հասկանում, որ իրենք ամենախելացին չեն, իսկ ծնողներն էլ ամենահիմարը չեն։
- Ընտանիքը հոր արքայությունն է, մոր խաղաղությունն ու երեխայի դրախտը։