Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ձմերուկը հարուստ է մի շարք վիտամիններով, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Այն հարուստ է A, C վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, կալիումով, մագնեզիումով և այլ հանքանյութերով, որոնք լավացնում են ընդհանուր առողջական վիճակը, կանխարգելում մի շարք խնդիրների զարգացումը:
Նպաստում է քաշի նվազմանը: Ձմերուկը քիչ քանակով ճարպեր և կալորիաներ է պարունակում, նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային:
Օգնում է նվազեցնել բորբոքումը: Առողջության հետ կապված մի շարք խնդիրներ բորբոքման հետևանք են, և բորբոքումից ժամանակին ազատվելը շատ կարևոր է հետագա բարդությունների կանխարգելման համար: Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումը:
Լավացնում է սրտի աշխատանքը: Ամինաթթուներ է պարունակում, որոնք նպաստում են սրտի աշխատանքին: Ձմերուկի օգտագործումը օգնում է լավացնել նաև արյան շրջանառությունը, կարգավորել արյան ճնշումը:
Օգնում է պահպանել աչքերի առողջությունը: A, C վիտամինները կարևոր են աչքերի առողջության համար:
Դանդաղեցնում է ծերացումը: Նպաստում է կոլագենի արտադրմանը, պայքարում է ազատ ռադիկալների դեմ, ինչի շնորհիվ օգնում է խուսափել կնճիռների վաղաժամ առաջացումից, մաշկային խնդիրներից:
Միզամուղ հատկություն ունի: Ձմերուկը կալիում է պարունակում, միզամուղ հատկություն ունի, նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային: