Ինչպես պատրաստել Շաքարաքլոր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ինչպես պատրաստել շաքարաքլոր:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

Շաքարավազ – 4-5 ճաշի գդալ
Ցանկացած սիրոպ կամ մրգահյութ – 1 ճաշի գդալ
Լիմոնի հյութ կամ քացախ – քիչ (9 տոկոսանոց)
Ձևավոր աման խաղալիքների տեսքով (նապաստակ, արջ, մարդուկ)

Ինչպես պատրաստել՝

Վերցնել ցանկացած տեսակի, բայց ոչ էմալապատ աման, լցնել շաքարավազը, լիմոնի հյութը կամ քացախը և դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի:

Հարկավոր է ժամանակ առ ժամանակ խառնել գդալով: Այնուհետև ավելացնել սիրոպը կամ մրգահյութը: Կարելի է օգտագործել նաև գունանյութ:

Եփել մինչև 7 րոպե: Այնուհետև հանել կրակից և քաղցր զանգվածը լցնել նախապես բուսայուղով պատված ձևավոր ամանների մեջ ու տեղադրել փայտիկը:

Եթե զանգվածը պնդացել է, նշանակում է շաքարաքլորը պատրաստ է:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․