Մայրը երեխային գիշերը այս թրջոցից դրեց… Առավոտյան հազն անցել էր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ինչպե՞ս բուժել հազը: Այս հարցը շատերին է անհանգստացնում: Նույնիսկ թանկարժեք դեղամիջոցները միշտ չեն օգնում ազատվել ձանձրացնող հազից: Ձեզ ենք ներկայացնում եզակի ժողովրդական միջոց, որն օգտագործում են հազը բուժելու համար:

Թրջոցի ջերմային ներգործության շնորհիվ ակտիվանում է արյան շրջանառությունը: Մեղրով թրջոցը առողջացման շատ թեթև և արդյունավետ միջոց է: Այն բուժում է գրեթե աննկատ և վնասակար ազդեցություն չի թողնում: Նման թրջոցն ունակ է բուժել մեկ գիշերվա ընթացքում: Այն կարելի է ինչպես մեծահասակներին, այնպես էլ վեց ամսականից մեծ երեխաներին: Խորհուրդ չի տրվում թրջոցը դնել բարձր ջերմաստիճանի, բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիա ունենալու դեպքում, ինչպես նաև մաշկային հիվանդություններ ունեցողներին:

Թրջոց՝ հազի դեմ

Ձեզ պետք կգան

1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ ալյուր, 1 թեյի գդալ բուսայուղ, թանզիֆ (մարլյա), անձեռոցիկ, կպչուն ժապավեն։

Օգտագործման եղանակը

1․ Երեխաներին այս թրջոցները պետք է դնել երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ: Մեծահասակները կարող են թողել թրջոցը ողջ գիշերվա ընթացքում և հանել առավոտյան: Առավել արդյունավետ լինելու համար մեծահասակները կարող են մանանեխի փոշի ավելացնել:

2․ Խառնեք մեղրն ալյուրի հետ այնպես, որ ստացված զանգվածը չկպչի ձեռքերին: Ավելացրեք բուսայուղ: Անհրաժեշտության դեպքում մի փոքր էլ ալյուր ավելացրեք: Լցրեք այդ զանգվածն անձեռոցիկի վրա և փաթաթեք այն թանզիֆով:

3․ Դրեք թրջոցը կրծքավանդակի կամ թիկունքի վրա և ամրացրեք կպչուն ժապավենով: Թրջոցը պետք է սրտից վերև լինի:

4․ Հագեք շապիկ կամ գիշերազգեստ: Պատրաստվեք առատ քրտնարտադրության: Ակտիվ նյութերն արդյունավետորեն դադարեցնում են օրգանիզմի բորբոքային գործընթացը: Թրջոցը տաքացնող ազդեցություն ունի: 

Այս գործընթացից հետո արդյունքն անմիջապես զգացվում է: Սա կօգնի խուսափել հետագա բարդություններից:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․