Փորկապությունը բուժող հիանալի ժողովրդական միջոցներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Փորկապությունը շատ տարածված ու տհաճ խնդիր է, որի դեմ շատերն են պայքարում, սակայն քչերը գիտեն, որ կան արդյունավետ միջոցներ աղիների աշխատանքը կարգավորելու և փորկապությունից խուսափելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 խորհուրդ, որոնք կօգնեն բուժել ու կանխարգելել փորկապությունը:

Ճիշտ սնվել

Փորկապության կանխարգելման համար արթնանալուց անմիջապես հետո մարդը պետք է դատարկ ստամոքսին մի բաժակ ջուր խմի և նախաճաշի միայն 40 րոպե անց: Ընդ որում, նախաճաշը պետք է բավական սննդարար լինի և պարունակի հագեցած ճարպերով հարուստ մթերք (պանիր, կարագ և այլն): Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել սուրճը, քանի որ առավոտյան խմելու դեպքում այս ըմպելիքը լուծողական ազդեցություն է ունենում: Պետք չէ մոռանալ նաև բավարար քանակությամբ ջուր խմելու մասին, քանի որ հեղուկն օգնում է կանխել փորկապությունը:

Հրաժարվել փորլուծությունը կանխող մթերքից

Հաճախակի փորկապության դեպքում մարդը պետք է հրաժարվի արգանակներից, սպիտակ հացից ու հացաբուլկեղենից, թունդ սուրճից ու թեյից, շոկոլադից, սերկևիլից, հոնից, տանձից, նուռից, արոսենու պտուղներից ու հապալասից, քանի որ նշված մթերքը նպաստում է փորկապության զարգացմանը:

Օգտագործել օգտակար մթերք

Բժիշկների խոսքով՝ հաճախակի փորկապության դեպքում հարկավոր է հնարավորինս շատ պեկտիններով ու մանրաթելերով հարուստ միրգ ու բանջարեղեն ուտել, ինչպես նաև հարստացնել սննդակարգը լամինարիայով, կաթնաթթվային մթերքով ու ամբողջական հացահատիկներով:

Ճիշտ օգտվել զուգարանակոնքից

Առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ օգտվել զուգարանակոնքից, մինչդեռ շատերն անտեսում են մասնագետների այս հորդորը: Զուգարանակոնքին նստելիս հարկավոր է իրանը մի փոքր խոնարհել, իսկ ոտքերը դնել ոչ շատ բարձր աթոռակին: Առհասարակ աղիների աշխատանքի կարգավորման համար դեֆեկացիան պետք է տեղի ունենա ամեն օր նույն ժամին, ցանկալի է՝ առավոտյան:

Մերսում ու վարժություններ

Հակացուցումների բացակայության դեպքում շատ օգտակար կարող են լինել նաև որովայնի մերսումն ու ֆիզիկական ակտիվությունը: Հատկապես արդյունավետ են զբոսանքը, աստիճաններով բարձրանալը, «հեծանիվ» վարժությունը, յոգան ու պարերը:

Լուծողական միջոցներ ընդունել

Նման միջոցները կօգնեն ազատվել փորկապությունից, սակայն դրանք ոչ մի դեպքում չի կարելի կիրառել պարբերաբար: Այս դեղամիջոցները ոչ միայն կախվածություն են առաջացնում, այլև կարող են դառնալ աղիների լորձաթաղանթի բորբոքման պատճառ, իսկ նման խանգարման հետևանքներն անկանխատեսելի կլինեն:

Բուժզննում անցնել

Եթե փորկապությունը հաճախակի բնույթ է կրում, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել: Հարկ է հիշել, որ փորկապությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև բավական վտանգավոր հիվանդություններով, ուստի հարկավոր է անպայման պարզել խնդրի պատճառը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․