Ինչպիսին է Տղամարդը՝ ըստ իր ծննդյան ամսի


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հունվար

Տարվա առաջին ամսում ծնված տղամարդիկ օժտված են կամքի ուժով, նպատակասլացությամբ, ամբիցիոզությամբ: Հունվարյան տղամարդն իր կողքի կնոջ կյանքը դարձնում է կայուն և հարմարավետ: Սակայն հունվարին ծնված տղամարդիկ զուրկ են ռոմանտիկ և ինքնաբուխ արարքներից, նրանց համար նախանշված գրաֆիկով շարժվելն առաջնային է: Այնպես որ, ամեն կին ի վիճակի չէ նրանց հետ լեզու գտնել: Եթե ձեր ամուսինը հունվարին է ծնվել, ապա նրա հետ հարկավոր է մի կողմ դնել մեծամտությունն ու ինքնահավանությունը և զինվել ծով համբերությամբ: Նրանք լի են եսասիրությամբ, ինչի պատճառով հաճախ հարվածի տակ են դնում իրենց հարաբերությունները: Իսկ այ աշխատանքում նրանց հավասարը չկա՝ ինքնավստահ, հավասարակշռված, նպատակասլաց:

Փետրվար

Փետրվարյան տղամարդն իսկական ալտրուիստ է (ինքնազոհ, բարի), իդեալիստ և ռոմանտիկ: Դուք պարզապես երջանիկ կին եք, եթե ձեզ հաջողվել է դառնալ նմանատիպ պոետիկ հոգի ունեցող մեկի մուսան: Ընտանիքը փետրվարյան տղամարդու համար սրբավայր է: Իսկ այ աշխատանքում չափազանց համառ են և չեն սիրում խորհուրդներ լսել:

Մարտ

Մարտին ծնված տղամարդիկ իմաստուն և հավասարակշռված ինտելեկտուալներ են: Մարտյան տղամարդիկ շատ հնարամիտ են, լի անսպառ ֆանտազիայով և կատարելության հասնելու ձգտմամբ: Արագ և հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից և ունակ են ճիշտ ու համարձակ որոշումներ կայացնելու: Սիրային հարցերում բավականին անլուրջ և տատանողական են:

Ապրիլ

Ապրիլյան տղամարդիկ ձգտում են հասարակության կողմից հարգանքի արժանանալ և լավ կարիերա կերտել: Նրանք գործի մարդ են: Ինչով էլ զբաղվեն՝ հաստատ կատարելության կհասնեն տվյալ ոլորտում: Հարաբերություններում ռոմանտիկ են, խանդոտ չեն: Հանգիստ, հանդարտ, ոչ կոնֆլիկտային. ապրիլյան տղամարդը զոքանչ-մայրիկի սիրելին է:

 

 

Մայիս

Մայիսյան տղամարդն իսկական էսթետ է: Նա թուլություն ունի լավ երաժշտության, գեղեցիկ իրերի և շքեղ կանանց հանդեպ: Սիրահարվելիս նա շրջապատում է իր սիրո օբյեկտին ջերմությամբ ու հոգատարությամբ: Սակայն ունի նաև դավաճանելու հակում: Աշխատանքում մայիսյան տղամարդիկ ինքնավստահ են և հաջողակ: Ավելի հակված են մտավոր աշխատանքի, քան ֆիզիկականի:

Հունիս

Հունիսյան տղամարդը ազատասեր անհատականություն է: Գիտի՝ ինչ է ուզում և սլանում է դեպի իր նպատակը: Հունիսյան տղամարդիկ շատ հնարամիտ են և տաղանդավոր, ինչի շնորհիվ հեշտությամբ են դուրս գալիս բարդ իրավիճակներից: Հարաբերություններում կրքոտ են և չափազանց խանդոտ: Հաճախ տառապում են սեփական խանդի պատճառով:

Հուլիս

Հուլիսյան տղամարդիկ համարվում են ամենահոգատար և հավատարիմ ամուսիններից՝ չնայած երբեմն բնույթով դաժան են և ցինիկ: Իրենց նպատակներին հասնելու ճանապարհին ագրեսիվ են ու ճնշող: Այդ ամենի հետ մեկտեղ՝ ազնիվ են և ունակ չեն դավաճանության:

Օգոստոս

Օգոստոսյան տղամարդն իդեալական ընտանիքի գլուխ է, հավատարիմ ամուսին, հոգատար հայր: Իսկական ասպետի նման նա պատրաստ է օգնության հասնել կարիքավորին և արդարություն հաստատել: Օժտված է բարձր ինտելեկտով և մտքի ճկունությամբ, լավ առաջնորդ և ղեկավար է: Սիրային հարցերում ընտրում է մեկ կնոջ՝ ողջ կյանքի համար:

 

 

Սեպտեմբեր

Սեպտեմբերյան տղամարդիկ բավականին փոփոխական են. այսօր ուզում են սա, վաղը՝ նա: Ի դեպ սա տարածվում է կյանքի բոլոր բնագավառներում: Դրա հետ մեկտեղ՝ այս տղմարդիկ չափազանց արտիստիկ են ու խելացի: Շատ կապված են ընտանիքին, սակայն ընտանեկան հարցերում ավելի հակված են ղեկը փոխանցելու կնոջը: Շատ են սիրում, երբ իրենց մասին հոգ են տանում, մի խոսքով՝ ասես երեխա լինեն:

Հոկտեմբեր

Հոկտեմբերյան տղամարդիկ բավականին անկեղծ են, ունեն նուրբ հոգի և, այդ ամենով հանդերձ, չափազանց քմահաճ են ու կամակոր: Ունեն առաջնորդության հակումներ, խելացի են և ունեն լավ զարգացած ինտուիցիա: Սիրում են ղեկավարել թե՛ աշխատանքի վայրում, թե՛ տանը: Սիրային հարցերում ռոմանտիկ են ու նրբանկատ: Անհանդուրժող են դավաճանությունների հանդեպ:

Նոյեմբեր

Նոյեմբերյան տղամարդիկ շատ ամուր և բարդ բնավորություն ունեն: Իսկ նրանց խարիզմայով հիանում են բոլորը: Բավականին դրական բնավորություն ունեն՝ լավ զրուցակից, հավատարիմ ընկեր, ռոմանտիկ սիրեկան, սիրող հայր: Էլ ի՞նչ է հարկավոր: Հարկավոր չէ հապճեպ ենթադրություններ անել: Նամանատիպ տղամարդուն «սանձահարելը» չափազանց բարդ է, և ամեն կին դրան ընդունակ չէ:

Դեկտեմբեր

Դեկտեմբերյան տղամարդիկ բավականին աշխատասեր են և ունակ են ավարտին հասցնել ամենաբարդ հանձնարարությունը: Շատ արկածասեր են և ճամփորդելու հնարավորությունը բաց չեն թողնում: Այս տղամարդիկ հիանալի ամուսիններ ու հոգատար հայրեր են: Նման տղամարդուն կողքին պահելու համար կինը չպետք է սահմանափակի նրա ազատությունը: 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․