Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ամուսնության օրվա կապակցությամբ մարդիկ երկար ժամանակ պատրաստվում են և ուշադրություն դարձնում շատ մանրուքների։ Սակայն քչերն են մտածում են, թե ինչի համար են այդ մանրուքները նախատեսված։
Նմանատիպ մանրուքներից է նաև այն, որ ամուսնական մատանին անպայաման ձախ ձեռքին են կրում։ Ահա այդ ավանդույթի հիմքերը։
Շատ դարեր առաջ, մարդիկ համոզված են եղել, որ ձախ ձեռքի մատնեմատով անցնում է մի երակ, որը գնում է ուղիղ դեպի սիրտը։ Իմանալով այդ մասին՝ մարդիկ որոշել են ամուսնական մատանին հենց ձախ ձեռքի այդ մատին կրել, որպեսզի էլ ավելի մոտեցնեն այն սրտին։ Իհարկե, սա շատ գեղեցիկ պատմություն է, սակայն իրականում երկու ձեռքերի ֆիզիոլոգիան էլ նույնն է, և ոչ մի մատում չկա նմանատիպ երակ։ Չնայած այս նոր բացահայտմանը՝ ձախ ձեռքին մատանի կրելը պահել է իր խորհուրդը։