Արաբական իմաստուն մտքեր, որ կստիպեն ձեզ մի պահ կանգ առնել և մտածել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




  • Երբ խոսում ես, խոսքերդ պետք է ավելի արժեքավոր լինեն, քան լռությունը:
  • Ոչխարների խումբը, որին առաջնորդում է առյուծը, կհաղթի առյուծների խմբին, որին առաջնորդում է ոչխարը:
  • Սխալները հերքելը կրկնակի սխալ է:
  • Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը` եթե հրես:
  • Իմաստուն կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղն այն ամենից, ինչ նրան ասում է ամուսինը:
  • Քամիները նավերի ուզած ուղղությամբ չեն փչում:
  • Նա, ով փնտրում է անթերի ընկերոջ, ընդմիշտ միայնակ կմնա:
  • Եթե քո հոգում դեռ մնացել է գոնե մեկ ծաղկած ճյուղ, նրա վրա անպայման կնստի մի երգող թռչուն:
  • Հպարտությունը հաղթահարելով մարդը դառնում է հաճելի, զայրույթը հաղթահարելով՝ երջանիկ, կիրքը հաղթահարելով՝ հաջողակ, իսկ ժլատությունը հաղթահարելով՝ երջանիկ մարդ:
  • Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ինքն իրեն ղեկավարել:
  • Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր:
  • Մի բացիր այն դուռը, որն ի վիճակի չես փակելու:
  • Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց փոքրիկ թերությունները, երբեք չեն վայելի նրանց գերագույն արժանիքները:
  • Եթե գաղտնիքդ վստահում ես քամուն, մի նեղացիր, եթե նա այն պատմի ծառերին:
  • Դուք շարունակելու եք ներել նրան, ում սիրում եք այնքան ժամանակ, միչև չսկսեք ատել նրան:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․