Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ալոե վերան համադարման միջոց է այրվածքների, կտրվածքների դեմ: Շատերը լավ տեղյակ են դրա առավելությունների մասին, բայց կան նաև մի շարք հատկություններ, որոնց մասին գուցե չեք լսել:
Ալոե վերան բուժում է փսորիազը, էկզեման, դերմատիտը և մաշկային այլ ալերգիաներ:
Կան ալոե վերայի օգտագործման շատ այլ քիչ հայտնի միջոցներ: Ներկայացնում ենք ալոե վերայի հատկությունները բուժման և գեղեցկության համար:
1. Մաքրում է դիմահարդարումը: Սառեցնող միջոց է, որն օգնում է հանգստացնել մաշկը:
2. Ավելացրեք ձեր շամպունին: Մազերին փայլ կհաղորդի:
3. Ավելացնում է մազերի աճը: Պարունակում է ֆերմենտ, որն օգնում է մազերի աճին:
4. Մազերի կոնդիցիոներ: Մերսեք ոչ մեծ քանակությամբ ալոե վերայի գելով և այն թողեք 2 րոպեով: Լվացեք:
5. Ձգվածությունների կանխում և վերացում ալոե վերայի վերականգնող հատկությունների շնորհիվ:
6. Բուժում է ակնեն: Նվազեցնում է բորբոքումը և բուժում է ակնեն հակաբորբոքային հատկությունների շնորհիվ:
7. Լնդերի այտուցվածության: Հանգստացնում է այտուցված լնդերը և առավելագույնի է հասցնում օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները: Կարող եք ալոե վերա օգտագործել վարակված մասում:
8. Եղունգների ամրացում:
9. Մաշկի խոնավացում: Ամրացնում է մաշկի հյուսվածքները՝ բջիջներին թթվածնով ապահովելով:
10. Այրվածքների բուժում հականեխիչ հատկությունների շնորհիվ:
11. Սափրվելու գել: Ապահովում է հարթ մակերևույթ:
12. Պայքար գրիպի և մրսածության դեմ: Ամրապնդում է իմունային համակարգը:
13. Դաշտանային ցավեր (ալոե վերայի խմելու հյութ): Նվազեցնում է ցավն ու հոգնածությունը:
14. Անձնական լյուբրիկանտ: Շատ արդյունավետ խոնավացնող քսուք է:
15. Բուժում է հերպեսը, էկզեման, փսորիազը, դերմատիտը և մաշկային այլ ալերգիաներ: Ալոե վերան կարող է ներթափանցել մաշկի մի քանի շերտի տակ: