Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մի անգամ ամուսինս անգին դաս տվեց ինձ: Սկզբում չհասկացա նրան և նեղացա: Նրան համարեցի կոպիտ և ընտանեկան կյանքից գլուխ չհանող:
Մենք այդքան էլ երիտասարդ տարիքում չենք ամուսնացել. նա 42 տարեկան, ես՝ 36: Երկուսս էլ կայացած և սեփական տեսակետը ունեցող մարդիկ ենք:
Սկզբնական շրջանում կարծես էյֆորիայի մեջ լինեի, իսկ հետո աննկատ կերպով, չափից ավելի տարվելով նոր կարգավիճակով ու տունը կահավորելով, սկսեցի նկատել սխալներս:
Թողել էի աերոբիկայի և անգլերենի պարապմունքները՝ ի օգուտ կեքսերի պատրաստման և գորգերի մաքրման: Ծածկոցներ էի կարում ու սավաններ արդուկում: Պահածոներ էի պատրաստում․․․ Նիհարել էի, նյարդային դարձել և ինքս ինձ զոհի կարգավիճակի մեջ գցել:
Այդ օրը հիշում եմ՝ ինչպես հիմա: Ամբողջ օրը խոհանցում էի, անդադար մի բան էի պատրաստում: Եվ հանկարծ նա չդիմացավ.
- Լսիր ինձ, պետք չէ ծառայել ինձ, ամեն օր հինգ տեսակի ուտեստ պատրաստել: Մենք միմյանց համար ստրուկներ չենք, ես քո ամբողջ կյանքը չեմ, այլ միայն մի մասնիկը: Մենք պատահաբար հանդիպել, սիրահարվել և մի կետ ենք գտել, որտեղ մեզ լավ ենք զգում: Մնացած ամեն ինչն անձնական է: Մի՛ փորձիր ներաճել իմ կյանք: Մի՛ փորձիր լինել ավելի լավը կամ վատը: Մնա այն նույնը, ում ես սիրել եմ: Թեթև, կյանքով լի:
Նա բաժակը նետեց լվացարանի մեջ և գնաց մարզասրահ: Մնացի կանգնած՝ փորձելով հասկանալ այն ամենը, ինչ նոր ասվեց:
Կամքի ուժս հավաքելով՝ կուլ տվեցի արցունքներս, աղբամանը գցեցի շերտավոր խմորը և հեռու տեղում պահեցի ասեղնագործ բարձերը: Լվացվեցի, զանգեցի անգլերենի ուսուցչուհուս և անավարտ պատմվածքով ֆայլը բացեցի:
Այդ խոսակցությունից հետո միայն տնտեսուհի չեմ, կարուձև անող չեմ: Չեմ ծառայում, չեմ փորձում դուր գալ և ոչինչ չեմ ապացուցում: Այդ պահից ես՝ ես եմ: