Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Շատ ենք լսել այն մասին, որ չի կարելի խոսել հեռախոսով այն ժամանակ, երբ հեռախոսը լիցքավորվում է, սակայն համոզիչ բացատրություն չենք ստացել: Այս հարցի պատասխանը պարզելու համար մենք փորձեցինք խորանալ հարցի էության մեջ:
Վերալիցքավորվող հեռախոսը խոսելու ընթացքում չափից ավելի շատ է տաքանում և կարող է ամեն վայրկյան պայթել:
Մեկ, նույնիսկ ամենափոքր արտադրական թերությունը, կարող է ճակատագրական լինել: Նման ողբերգական պատմություններ արձանագրվել են արդեն, որոնք վերջացել են տեսողության կորստով, այրվածքներով և այլ բարդություններով: Ուշադիր եղեք հատկապես երեխաների նկատմամբ:
Ձեզ ենք ներկայացնում հեռախոսից օգտվելու մի քանի պարզ կանոններ`
- Մի՛ օգտագործեք հեռախոսը, երբ այն վերալիցքավորվում է։
- Վերալիցքավորման ընթացքում մի՛ պատասխանեք զանգերին և նամակներին։
- Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մահճակալի, բազմոցի կամ այլ հեշտ այրվող առարկաների մոտ։
- Զանգին պատասխանելուց առաջ անջատեք վերալիցքավորման սարքը: