Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կենսագործունեության համար օրգանիզմին նաև ճարպեր են հարկավոր։ Այս մթերքներն առողջ ճարպեր են պարունակում և չչարաշահելու դեպքում առողջության հետ կապված խնդիրների պատճառ չեն դառնա։
Ավոկադո։ Այս միրգը մեծ քանակով ճարպեր է պարունակում, նույնիսկ գերազանցում է կենդանական ծագման որոշակի մթերքների։ Դրանում պարունակվող ճարպերը դրական ազդեցություն են ունենում սրտի առողջության վրա։ Բացի այդ՝ ավոկադոն կալիումի աղբյուր է, պարունակում է մանրաթելեր, որոնք հարկավոր են նյութափոխանակության լավացման համար։
Պանիր։ Պանիրը սննդարար մթերք է։ Այն պարունակում է կալցիում, վիտամին B12, ֆոսֆոր, սելեն, մի խումբ սննդարար էլեմենտներ։ Պանրի հաստ կտորը 6.7 գրամ սպիտակուց է պարունակում՝ նույնքան, որքան 1 բաժակ կաթը։ Ինչպես կաթնամթերքի մյուս տեսակները, պանիրը հարուստ է օգտակար ճարպաթթուներով, որոնք դրական ազդեցություն են ունենում առողջության վրա։
Սև շոկոլադ։ Սև շոկոլադը 65 տոկոս ճարպ է պարունակում, 11 տոկոս մանրաթելեր և երկաթի օրական չափաբաժնի՝ ավելի քան 50 տոկոսը, մագնեզիում, մանգան և պղինձ։ Հակաօքսիդանտների քանակով այն գերազանցում է նույնիսկ հաղարջին։ Սև շոկոլադը դրական ազդեցություն է ունենում սրտի առողջության, ուղեղի աշխատանքի վրա։
Ձու։ Բավական երկար ժամանակ ձուն համարվել է վնասակար մթերք, քանի որ մեծ քանակով ճարպ է պարունակում։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանում պարունակվող ճարպերը մարդկանց մեծ մասի դեպքում չեն ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։
Ձուն օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար էլեմենտների աղբյուր է, այդ թվում՝ վիտամինների և հանքանյութերի, տեսողությունը պաշտպանող հակաօքսիդանտների և ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի։
Ձուկ։ Ձուկն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, բարձրորակ սպիտակուցներ, ինչպես նաև՝ այլ սննդարար նյութեր։
Ընդեղեն։ Ընդեղենը մեծ քանակով մանրաթելեր և բուսական ծագման սպիտակուցներ է պարունակում։ Դրանք հարուստ են վիտամին E-ով և մագնեզիումով։ Հիշեք, որ ջերմային մշակման ենթարկվելու դեպքում դրանք կորցնում են օգտակար հատկությունները։
Կարագ։ Այն մեծ քանակով հագեցած ճարպեր է պարունակում, A, K2 վիտամիններ։
Ձիթապտղի յուղ։ Եվս մեկ յուղոտ մթերք, որի օգտակարությունը կասկածի տակ չի առնվում։ Բացի E, K վիտամիններից՝ այն հարուստ է հակաօքսիդանտներով։
Կոկոս և կոկոսի յուղ։ Կոկոսն ու դրանից ստացվող յուղը մեծ քանակով հագեցած ճարպեր են պարունակում։ Այն օգնում է նվազեցնել ախորժակը, արագացնել նյութափոխանակությունը։
Յոգուրտ։ Յուղոտ յոգուրտը մի շարք սննդարար նյութերի աղբյուր է։ Այն օգնում է լավացնել նյութափոխանակությունը, ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Հարկավոր է ուշադիր լինել յոգուրտ ընտրելիս. այն չպետք է վնասակար հավելումներ պարունակի՝ շաքար, արոմատիզատորներ և այլն։ Միևնույն ժամանակ՝ դրա պահպանման ժամկետը պետք է կարճ լինի. հակառակ դեպքում ձեռք կբերեք մթերք, որը չի կարող առողջ համարվել։