Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
27 կարճ խորհուրդներ, որոնք օգտակար կարող են լինել ձեզ:
1. Փող մի խնայիր իրոք պետքական և օգտակար բաների վրա:
2. Դուր է գալիս՝ ասա:
3. Ապրիր այսօր, որովհետև երեկն արդեն չկա, իսկ վաղը կարող է և չլինել:
4. Հասկանալի չէ՝ հարցրու:
5. Ուզում ես հանդիպել՝ հրավիրիր:
6. Ինչ-որ բան ես ցանկանում՝ խնդրիր:
7. Երբեք մի վիճիր:
8. Ուզում ես հասկացված լինել՝ բացատրիր:
9. Եթե մեղավոր ես՝ անմիջապես ասա:
10. Միշտ հիշիր, որ ամեն ոք ունի իր ճշմարտությունը և այն շատ հաճախ չի համընկնում քոնի հետ:
11. Մի շփվիր հիմարների հետ:
12. Կյանքում ամենագլխավորը՝ սերն է, իսկ մնացածն ունայնություն է:
13. Մարդու խնդիրները գտնվում են միայն նրա գլխում և սրտում:
14. Ամեն ինչ արա դատողությամբ:
15. Փորձիր օգուտ քաղել ամեն իրադարձությունից:
16. Միշտ հիշիր, որ այլ կյանք դու չես ունենալու:
17. Մի եղիր բծախնդիր:
18. Փորձիր որքան հնարավոր է քիչ դիտել հեռուստացույց:
19. Հիշիր, որ քեզ ոչ ոք, ոչինչ պարտք չէ:
20. Հիշիր, որ կյանքը ճեպընթաց է:
21. Մի զբաղվիր քաղաքականությամբ: Քաղաքականությունը չարացնում է մարդկանց:
22. Կյանքում փորձիր միշտ ամեն ինչ անել հանուն սիրո:
23. Հավատա ոչ թե խոստումներին, այլ գործերին:
24. Կանանց հետ, ինչպես երեխաների՝ եղիր համբերատար և մի փոքր ներողամիտ:
25. Խղճա բոլոր կանանց՝ նրանց համար ավելի դժվար է ապրելը:
26. Եթե վատ տրամադրություն ունես, մտածիր, որ եթե մահանաս, ապա դու դա էլ չես ունենա:
27. Իմացիր, որ այսօրվա օրը՝ քո կյանքի լավագույն օրն է: