Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
40 անց տղամարդը գնում է հասարակաց տուն։ Մի կին դուրս է գալիս նրա դիմաց և հարցնում․
- Ես կարո՞ղ եմ ձեզ օգնել։
- Ես ուզում եմ տեսնել Վալերիային, — պատասխանում է տղամարդը։
- Պարոն, Վալերիան ամենաթանկ աղջիկն է մեզ մոտ։ Դուք ուրիշին չե՞ք ուզի, — հարցնում է կինը.
- Ոչ ես պետք է տեսնեմ նրան», — պատասխանում է տղամարդը։
- Լավ։
Վալերիան եկավ տղամարդու մոտ և ասաց, որ ինքը մեկ այցելության համար վերցնում է 5000 $։ Առանց մտածելու տղամարդը հանում է այդ գումարը և տալիս աղջկան։ Նրանք գնում են վերև։ Մեկ ժամից տղամարդը հանգիստ հեռանում է։
Հաջորդ օրը նույն տղամարդը նորից գալիս է և կրկին ուզում է տեսնել Վալերիային։ Աղջիկը զարմանում է քանի որ իր մոտ ոչ ոք 2 գիշեր շարունակ չէր եկել այսքան ժամանակ, քանի որ ինքը շատ բարձր գին է պահանջում, և ոչ ոք չունի այդքան գումար՝ վճարելու համար։
Գինը նորից 5000 $ էր։ Տղամարդը հանում է գումարը, տալիս Վալերիային, և նրանք գնում են վերև։ Մեկ ժամ անց տղամարդը հեռանում է։
Հաջորդ օրը տղամարդը նորից գալիս է։ Բոլորը շոկի մեջ էին, որ նա գալիս է 3-րդ գիշերն անընդմեջ և պահանջում Վալերիային։ Մեկ ժամ անց տղամարդը ցանկանում է գնալ, բայց Վալերիան հարցնում է։
- Ոչ ոք երբեք չի եղել ինձ հետ 3 գիշեր անընդմեջ։ Որտեղի՞ց եք Դուք։
Տղամարդը պատասխանում է․ - Հյուսիսային Կարոլինայից։
- Ճի՞շտ եք ասում, — զարմանում է աղջիկը.
- Իմ ընտանիքը նույնպես այնտեղից է։
- Ես գիտեմ», — ասում է տղամարդը.
- Ձեր հայրը մահացել է, և ես ձեր քրոջ փաստաբանն եմ։ Պարզապես նա խնդրել էր, որ ձեզ փոխանցեմ կտակով ձեզ հասած 15․000$-ը․․․