Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Գիշերվա ժամերն օրգանիզմի համար ամենակարևոր ժամանակահատվածն են, քանի որ հենց քնած ժամանակ են օրգանիզմի տարբեր համակարգերն ու օրգանները հանգստանում ու վերականգնվում, սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն հասկանում դա և որոշակի սխալներ են գործում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա։
Նման սխալներից մեկը կարող է լինել քնելուց առաջ սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունը, ինչի հետևանքով մարսողական համակարգը ծանրաբեռնվում է և զարգանում են առողջական մի շարք խնդիրներ։
Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել քնելուց առաջ որոշակի մթերքի գործածությունից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։
Շոկոլադ
Քնելուց առաջ սուրճ չխմելու կարևորության մասին շատերը գիտեն, քանի որ սուրճը պարունակում է կոֆեին, որն էլ խթանում է նյարդային համակարգն ու ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը, սակայն քչերին է հայտնի, որ նմանատիպ ազդեցություն է ունենում նաև շոկոլադը։ Սա պայմանավորված է նրանով, որ այս համեղ քաղցրավենիքը ևս պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, ուստի քնելուց առաջ այն օգտագործելը չի խրախուսվում։
Կծու մթերք
Կծու մթերքի սիրահարբերին արդեն հայտնի է, որ նման ուտեստները խորհուրդ չի տրվում օգտագործել քնելուց մի քանի ժամ առաջ, քանի որ դրանք կարող են դառնալ ստամոքսի այրոցի պատճառ։ Ընդ որում՝ տհաճ զգացողություններն էլ ավելի են ուժգնանում պառկած դիրքով լինելու դեպքում։ Բացի այդ, կծու մթերքը պարունակում է հիստամիններ, որոնք կարող են առույգացնել ու խանգարել հանգիստ քունը։
Դիետիկ միս
Անգամ առողջ սննդակարգի հետևող մարդիկ են վստահ, որ քնելուց առաջ կարելի է մի փոքր անյուղ միս ուտել, սակայն մասնագետները հորդորում են հրաժարվել այս սովորությունից։ Բանն այն է, որ միսը հարուստ է մեծ քանակությամբ սպիտակուցներով, ինչն էլ նպաստում է էներգիայի արտազատմանը։