Նեխուրով դիետա (сельдерей). 6 փոփոխություն, որոնք տեղի կունենան օրգանիզմի հետ 20 օրվա ընթացքում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Նեխուրով դիետան սնվելու առողջ տարբերակ է, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում լավացնել կյանքի որակը։ Նեխուրը կարող եք ավելացնել մրգային կամ բանջարեղենային կոկտեյլներին։ Այն կօգնի ազատվել ավելորդ քաշից, կարգավորել նյութափոխանակությունը և հոգ տանել սիրտ-անոթային համակարգի առողջության մասին։

Ինչ է հարկավոր անել. սկսում ենք վիտամինային կոկտեյլից։ Կոկտեյլը հարկավոր է պատրաստել և օգտագործել յուրաքանչյուր առավոտ, քանի որ այն հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով և վիտամիններով։ Այն կօգնի մաքրել օրգանիզմը և նպաստել նյութափոխանակության գործընթացին, թույլ կտա ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը, ազատվել փորկապությունից, կանխարգելել օրգանիզմում հեղուկի կուտակումը։ Արդյունքում՝ լյարդը կսկսի ավելի լավ աշխատել։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել առավոտյան՝ նախաճաշից առաջ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ։

Բաղադրիչներ

• կես կիտրոնի հյութ
• նեխուր
• անանուխի 5 տերև
• 1 լիտր ջուր։

6 փոփոխություն, որ կնկատեք արդեն 20 օր անց

1. Օգնում է ազատվել վատ խոլեստերինից։ Նեխուրը ֆիտոքիմիական նյութ է պարունակում, որը թույլ է տալիս նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Այն կօգնի նվազեցնել նաև տրիգլիցերիդների քանակը։

2. Պայքար բորբոքային պրոցեսների դեմ։ Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում։ Այս մթերքն օգտակար է բոլոր նրանց, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով, արթրիտով, և այլն։

3. Կարգավորում է արյան ճնշումը։ Նեխուրի սերմերը կարգավորում են արյան ճնշումը, քանի որ կալիում են պարունակում։ Բացի այդ՝ այն նաև հարուստ է բնական այլ էքստրակտներով, որոնք լավացնում են արյան շրջանառությունը և կարգավորում արյան ճնշումը։

4. Օգնում է լյարդի աշխատանքին։ Նեխուրով դիետան օգտակար է հատկապես նրանց, ովքեր լյարդում ճարպի կուտակման հետ կապված խնդիր ունեն։ Նեխուրի մեջ պարունակվող ֆերմենտները կօգնեն նկատելիորեն լավացնել լյարդի աշխատանքը։

5. Օգնում է նիհարել։ Նեխուր կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

• Նեխուրը հագեցնող է, միևնույն ժամանակ՝ նվազագույն կալորիաներ է պարունակում։
• Այն լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմն ավելի հեշտ է սկսում այրել ճարպերը։
• Այն բնական միզամուղ միջոց է։
• Նեխուրը հակաբորբոքային հատկություններ ունի։

6. Պայքարում է վարակների դեմ։ Դեռ վաղ ժամանակներից նեխուրի սերմերը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են բակտերիալ վարակների դեմ պայքարում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․