8 կոդ բջջային հեռախոսի համար. ինչպես իմանալ, որ ձեզ լսում են


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Խնդրում ենք առանց վստահ լինելու, որ ցանկանում եք ակտիվացնել, պարզապես փորձելու համար կոդերը մի ակտիվացրեք: Տեքստային տարբերակի հղումները, որոնց հիման վրա պատրաստվել է հոլովակը, դրված են մեկնաբանություններ հատվածում, խնդրում ենք օգտվել դրանցից: Ավելի ինֆորմացիա կարող են տալ հեռախոսի մասնագետները:

Facte.ru կայքը ներկայացրել է մի քանի կոդ, որոնք կօգնեն տեղեկատվություն ստանալ հեռախոսների մասին:

1. Կոդ *#06#

Այս կոմբինացիայի միջոցով կարող եք իմանալ ցանկացած սմարթֆոնի IMEI համարը:

2. Կոդ *#21#

Այս կոմբինացիան օգնում է տեղեկություն ստանալ միացած զանգերի փոխանցման մասին:

3. Կոդ *#62#

Այս կոմբինացիան հնարավորություն է տալիս իմանալ համարը, որի վրա փոխանցվում են զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:

4. Կոդ ##002#

Այս կոդը հավաքելով՝ կարող եք անջատել հեռախոսազանգերի փոխանցումները:

5. Կոդ *#30#

Տեղեկատվություն է տրամադրում զանգող համարի որոշման մասին:

6. Կոդ *#33#

Այս կոմբինացիան տեղեկատվություն է տալիս մատուցվող ծառայությունների՝ հեռախոսազանգերի, SMS հաղորդագրությունների և այլ տվյալների արգելափակման մասին:

7. Կոդ *#43#

Օգնում է տեղեկատվություն ստանալ զանգերի սպասման մասին:

8. Կոդ *777#

(Ուկրաինայի համար): Ներկայացնում է ընթացիկ հաշիվը, ինչպես նաև՝ օպերատորի մենյուն:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․